23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր ԱԺ-ն՝ նախկինի ոճով. անփառունակ դրսեւորումները շարունակվում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանն ընդամենը երեք օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսեւորումները: Երեկ խորհրդարանում երկու խմբակցությունների պատգամավորների միջեւ վեճը սպառնում էր վերածվել ձեռնամարտի, եթե մյուսները չփորձեին հանդարտեցնել: Վեճն ընդդիմադիր ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների միջեւ էր:

Դեռ խորհրդարանն ամբողջովին չկազմավորված` այս երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները լարվել էին, ԱԺ առաջին իսկ նիստից նրանք սկսեցին միմյանց դեմ մարտնչել: Երեկ էլ, երբ ԼՀԿ-ի պատգամավորներից Ա. Բաբաջանյանը կոշտ քննադատեց դիվանագիտական ոլորտում նախկին իշխանությունների քաղաքականությունը, մեղադրանքներ հնչեցրեց նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, ԲՀԿ-ականները շտապեցին կոշտ հակադարձել. ի վերջո, Մանուկյանը ԲՀԿ նախագահ Ծառուկյանի խնամին է, նրա որդին՝ Դավիթն էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Այս խմբակցությունների մի քանի պատգամավորներ սկսեցին միմյանց վրա բղավել, իրար վրա բռունցքներ թափ տալ, բայց ամեն ինչ արագ հանդարտվեց:

Հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը հասցրեց իր ելույթով «փայլատակել». նա Հայաստանի անմիջական հարեւան երկրին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, ներկայացրեց «ավտորիտար բնույթի պետություն»: Ավելի ուշ Կոնջորյանը ստիպված էր հայտարարելու, որ խոսելիս վրիպակ է թույլ տվել, այդ խոսքերն իրենց խմբակցության տեսակետը չեն:

Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ ԱԺ ամբիոնից Իրանի իշխանություններին մեղադրել էր՝ ասելով, թե ««պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին», եւ այս ոճով մի քանի այլ խոսք հնչեցրել: Համաձայնեք` այս ամենն իսկապես տխուր է, շատ տխուր: Հետո էլ պատգամավորները դժգոհում են, որ ասում են՝ նոր խորհրդարանի մեծ մասն անփորձ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ