21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մանվել Գրիգորյանը ցան­կանում է լքել Հայաստանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը եւ բուժման համար մեկնել Ֆրանսիա: Այդ նպատակով տարբեր միջնորդների միջոցով նա դիմում է ներկայիս խորհրդարանի պատգամավորներին, որ վերջիններս ստորագրեն ՀՔԾ-ին ուղղված միջնորդության տակ, որպեսզի իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխվի, եւ ինքը կարողանա դուրս գալ Հայաստանից: Պատգամավորներն այնքան էլ հակված չեն ստորագրել նման միջնորդության տակ՝ […]

ՊԵԿ-ն ընկել է Ծառուկյանի գազալցակայանների հետեւից. «լուրջ» ակտեր են գրվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, եւ հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։ Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես, ինչ վերաբերում […]

Ճոխություններ. ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին եւ Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին: Իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի եւ Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» […]

Պետք է տեսնել, թե ով է ավելի լավ առաջարկ անում. Գագիկ Ծառուկյանը՝ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից  ընտրել նրան, ով ավելի լավ առաջարկներ կանի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում: «Մենք այստեղ թշնամիներ չենք: Հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, հասկանանք ում առաջարկները պետության համար ավելի օգտակար կլինեն, ոչ ոք էլ դեմ չի լինի: […]

Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի և ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները. Հրապարակ

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես մենք արդեն ունենք նոր օրենսդիր մարմին, որը պառլամենտական կառավարում ունեցող երկրում գլխավոր քաղաքական մարմինն է, եւ որի ուսերին է կենտրոնացած երկրի համար կարեւոր որոշումների կայացման հիմնական բեռը։ Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի եւ ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները՝ կարծես ապացուցելով, […]

Մտածված քայլ. ինչ է նշված եղել անվավեր քվեաթերթիկի վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին: […]

Ուշադիր եղեք, որ հանկարծ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները չլարվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուրբաթ օրը ԱԺ դահլիճում օրենքի խախտմամբ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի փակ նիստի ժամանակ պատգամավորները սովորել են քվեարկության կոճակներից օգտվելու փոքր քայլերի արվեստը, ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հունվարյան հեղափոխական թեզիսները, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, իր բազմաբնույթ պատգամավորական լսարանին Փաշինյանը հարկ է համարել զգուշացնել. «ԱԺ ամբիոնը ճիշտ օգտագործեք. […]

Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե, իրենց տեղեկություններով, հեղուկ գազով […]

Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: Ուսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ: «Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ […]

Անխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում». Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հրապարակով իշխանության եկած քաղաքական ուժը օրերից մի օր բախվելու է ներքին սահմանագծերի ճշգրտման խնդրին, խնդիր, որ օբյեկտիվորեն երկրորդ պլան էր մղվում թե՛ հեղափոխության, թե՛ դրան հաջորդած առաջին ամիսների ընթացքում: Փողոցով իշխանության փոփոխություն նշանակում է ոչ կուսակցական, խառը ֆորմատ, տարբեր, պահի համախմբումներով, տարբեր արժեքներ ու հայացքներ կրող մարդկանց միաբանում մեկ տեղում: Եվ եթե հեղափոխության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի