16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փաշինյանի «ախրաննիկ», ապա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ։ Ամենից շատ նման մեղադրանքներ հնչում են հեղափոխության շրջանում Փաշինյանի «ախրաննիկ», այնուհետեւ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ նշանակված, այժմ պատգամավոր ընտրված Հայկ Սարգսյանի հասցեին։

Ըստ տարածված լուրերի՝ նա մտերիմ է իր հարազատ Գեղարքունիքի մարզի գողականներից Նորատուսցի Ալիկի հետ, ով նաեւ աջակցել է իր ընտրությանը։ «Չկա նման բան»,- երեկ մեր լրագրողի հարցին պատասխանել է Հայկ Սարգսյանը եւ որպես «ապացույց»՝ ներկայացրել․ «Իրանց հարազատ գյուղում, որը 3-4 հազար ընտրող ունի, ես ընդամենը 30 ձայն եմ հավաքել, այն էլ ընկեր ունեի՝ իր շնորհիվ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ