18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնագիր են ստորագրելու. հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած պնդումներին, որ դետալներ չեն քննարկվում, մենք հասուն մարդիկ ենք, հիանալի հասկանում ենք, որ, եթե չկա խոսակցության համար կոնկրետ առարկա, ապա խոսելու բան չկա: Վերջին ամիսների այս գործընթացը` հանդիպումները, որոնք ժամեր են տեւում, ցույց են տալիս, որ լուրջ քննարկումներ են ընթանում, «տորգ» է ընթանում կոնկրետ պրոյեկտի շուրջ, այն բանակցային սեղանին […]

Մտածեք ոչ. ծյուրման տղու համար ա. Սերժ Սարգսյանի մայրը չի ուզում թողնել իր «տուն-տեղը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի մայրը` տիկին Նորան, ոչ մի կերպ չի ցանկանում դուրս գալ Ստեփանակերտից` թողնել իր «տուն-տեղը», ապրել Երեւանում: Հետախուզման մեջ գտնվող թոռան` Նարեկի (Սաշիկ Սարգսյանի որդու) հայտնաբերվելուց հետո զանգել է որդիներին, ասել․ «Մտածեք ոչ. ծյուրման տղու համար ա, չիմանաք` մեռնիլու չեմ, պտի տենամ` էս ամենի վերջը հինչ ա իլնում»: Նա գարնանը, […]

Երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտել է Գեւորգ Կոստանյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ […]

Նոր շարժում՝ Ֆրանսիայի օրինակով. Ո՞վ կլինի հայ «դեղին բաճկոնավորների» ղեկավարը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական: Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» եւս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության եւ առողջապահության, ինչպես նաեւ երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ: Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների եւ առաջարկում […]

Պյոտր Սվիտալսկին հեռանում է. նա չի ուզում սրված օրակարգով ավարտել իր պաշտոնավարումը. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրապարակային իր ելույթներում շատ զուսպ եւ մեղմ է արտահայտվում ներկայիս իշխանությունների, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած կառավարության մասին: ՀՀ իշխանությունների գործունեության հասցեին սովորաբար ենթատեքստերով իր ասելիքն ու դիտողությունները հասցնող ԵՄ պատվիրակության ղեկավարն առավել սուր է արտահայտվում ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, […]

Փաշինյանը Դավոսում հպարտանում է ՀՀԿ-ի գրանցած արդյունքներով․ 168.am

168.am-ը գրում է.  Հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն անցյալ տարի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Դժվար է ասել, թե որն է Փաշինյանի այցելության հիմնական նպատակը, միգուցե Կ. Կարապետյանից […]

Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել հայկական ժողովրդական հանրահայտ պարը՝ քոչարին: ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ յալլը անունով: Մշակութային դաշտում տեղի ունեցածը, սակայն, իր մեջ քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում. այսպես պաշտոնական Բաքուն հնարավորություն է […]

150 տոկոս պարգեւավճար. Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց եւ իրենց աշխատողներին, այլեւ նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։ «Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգեւատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց […]

Փայ են ուզում. ԲՀԿ-ն աչք ունի նախարարության վրա. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. « Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, իշխանությունում քննարկվում է մշակույթի նախարարության եւ տուրիզմի գործակալության միավորման արդյունքում ունենալ նոր նախարարություն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն: Այդ նախարարության վրա աչք ունի ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները համարում են, որ իրենց ինչ-որ […]

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը փակում է տարածքի բոլոր բուֆետները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այս ընթացքում լծվել է ոչ միայն նախկինի կադրերից ազատվելու, այլեւ բուժհաստատության տարածքում գործող բուֆետները փակելու գործին: «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Ղանդեւոսյանը` պատմելով, որ Հովակիմյանը տնօրեն նշանակվելուց հետո փակել է տվել հիվանդանոցի ու ծննդատան բուֆետները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված