18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պաշտոնյան անհանգստանում է իր ընտանիքի համար, իրավապահները ադեկվատ չեն. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ում բնակարանից վերջերս գողություն էր կատարվել, դիմել է ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց այն մասին, որ հունվարի 25-ին` Ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանություն է դիմել ՀՀ հաշվեքննիչ պալատում որպես գլխավոր մասնագետ աշխատող Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը և գողություն կատարել: Օրաթերթին […]

Փաշինյանը հրահանգել է թիմին՝ լռել. Փաստ

Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաեւ թիմի ներսում: Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին: Շատերի համոզմամբ, այստեղ գործ ունենք փորձի […]

Ինչո՞ւ է Բոլթոնը Ալիեւին «շնորհ» անում Արցախի հարցում, Փաշինյանին՝ ոչ. 168 Ժամ

Պարզապես չեմ հավատում, որ Փաշինյան-Բոլթոն հեռախո­սազրույցի ընթացքում Արցախյան հակամարտության կարգավոր­ման հարցը չի քննարկվել: Եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբե­րող հարցեր, ապա նշանակում է, որ ղարաբաղյան հարցը ևս քն­նարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է: Չեմ կարծում, որ քննարկվել է Վենեսուելայի Մադուրոյի հարցը»,- թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին […]

«Տնտեսական հեղափոխության» գնացող վարչապետի Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը. Հրապարակ

Մեզ համար սովորական է դարձել, որ մեր երկրի առաջին դեմ­քերն ամենակարևոր բաներն ասում են օտարերկրյա լրատվամիջոց­ներին: Ահա՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը և շատ ուշագրավ մտքեր է հայտնել: Արժե կարդալ: Բայց իմ ուշադրությունը գրավեց հատկապես տնտեսության և մասնավորապես՝ Դավոսի տնտեսական ֆորումին վերաբերող հատ­վածը: Չէ որ […]

Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար Վիտոյին` Վիտալի Բալասանյանին կհանե՞ն. Հրապարակ

Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում հնարավոր է շարունակվի։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, և լուրեր կային, որ հեռացվելու է նաև նրա տեղակալը՝ ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ինչո՞ւ․ հարցին ղարաբաղյան մեր աղբյուրն ասաց․ «Վաղուց էին ցանկանում նրան պաշտոնանկ անել` Ռիժի Լյովի հետ, սակայն ձեռնպահ մնացին, շատ ինքնուրույն է։ […]

Ռուսական կապիտալը լքում է Հայաստանը. Հրապարակ

2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաեւ դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլեւ, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը:  Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի եւ ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից:  Ըստ թերթի […]

Ռիժկովը մերժվել եւ մերժում է Փաշինյանին. Ժամանակ

ՌԴ Պետական դումայի կայքից տեղեկանում ենք, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին փոխարինել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Պատճառը Ռիժկովի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անցյալ տարվա ապրիլին հնչեցված վիրավորական արտահայտություններն են: Ռիժկովի ղեկավարած ռուս խորհրդարանականների պատվիրակությունը անցյալ տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանում հանդիպել էր հայ պատգամավորների հետ, որի ժամանակ Ռիժկովը Հայաստանում տեղի […]

ՀՔԾ-ից դժգոհելով հեռանում են. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլեւս չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում դատարանը մերժում է […]

Պատրաստվում են «տուն» ճանապարհել Նիկոլ Փաշինյանին. Ժողովուրդ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն այս կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել նրա իշխանությանը հինգ տարի հետո «տուն ճանապարհելու» մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, թե ամբողջությամբ կիսում է ՀՅԴ ընդհանուր ժողովում Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությունները: Մեր հարցին՝ դուք […]

Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում. 168 Ժամ

«Ոչ մի նոր բան բանակցային գործընթացում չի կատարվում` նոր փաստաթղթեր, նոր սկզբունքներ ու տարրեր չեն քննարկվում: Իմ կարծիքով` քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն` սկզբից՝ 2 շրջան, հետո՝ ևս մի քանի, ու այդպես շարունակ, կարգավորում՝ նշածս բանաձևի հիման վրա: Ի դեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված