27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Տնտեսական հեղափոխության» գնացող վարչապետի Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը. Հրապարակ

Մեզ համար սովորական է դարձել, որ մեր երկրի առաջին դեմ­քերն ամենակարևոր բաներն ասում են օտարերկրյա լրատվամիջոց­ներին: Ահա՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը և շատ ուշագրավ մտքեր է հայտնել: Արժե կարդալ: Բայց իմ ուշադրությունը գրավեց հատկապես տնտեսության և մասնավորապես՝ Դավոսի տնտեսական ֆորումին վերաբերող հատ­վածը:

Չէ որ ՀՀ վարչապետը 2019-ը հայտարարել է «տնտեսական հեղափոխության» տարի և խոստացել, որ իրենց ողջ ներուժը կենտրոնացնելու են տնտեսական զարգացման ուղղու­թյամբ: Լրագրողի հարցին, թե «ինչ համաձայնություններ եք ձեռք բերել և բերել եք արդյոք Դավոսից ինչ-որ կոնկրետ պայմանագրեր Հայաստա­նի համար», Փաշինյանը պատասխա­նել է. «Ես այնտեղից բերեցի կոնկրետ գաղափարներ… մենք այժմ պետք է գտնենք կոնկրետ գործընկերներ հայաստանյան և ռուսաստանյան գործարարների թվում կամ այլ երկրներից գործարարների, քանի որ կան որոշ շատ լավ գաղափար­ներ»:

Լրագրողը, բնականաբար, հե­տաքրքրվել է՝ ինչ գաղափարներ են դրանք: Եվ ինչ, պարզվում է՝ ամենաուշագրավ գաղափարը «Իրանի հետ սահմանին մեծ «Մարիոթ» հյուրանո­ցի կառուցման գաղափարն է»: Եվ վարչապետը բացատրում է, թե որն է «Մարիոթ»-ի քաղաքականությունը, որ նրանք չեն կառուցում շենքը, այլ վարձակալում են, ուստի հիմա պետք է մեկը կառուցի, և դրա համար պետք է ներդրող գտնել, որը կհամաձայնի հյուրանոցի շենք կառուցել և այլն: Իսկ դուք ասում եք՝ տնտեսա­կան աճ, տնտեսական հեղափոխու­թյուն, աշխատատեղեր, ՀՆԱ-ի աճ:

Պարզվում է՝ Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը Հայաստա­նում, կարծեմ, երրորդ «Մարիոթ»-ի կառուցումն է, և հիմա կա­ռավարությունը զբաղված է «Մարիոթ»-ի համար շի­նարար փնտրելով:

Այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ