27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսական կապիտալը լքում է Հայաստանը. Հրապարակ

2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաեւ դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլեւ, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը: 

Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի եւ ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից: 

Ըստ թերթի տեղեկությունների, աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներից հետո փորձել է հանդիպել ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն, օրինակ, Կամո Ավագումյանն ու Սամվել Կարապետյանը չեն ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ: 

Ի դեպ, այս ամենի ֆոնին հարկ է հիշեցնել, որ այս անձինք ժամանակին ՀՀ տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են արել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ