23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատրաստվում են «տուն» ճանապարհել Նիկոլ Փաշինյանին. Ժողովուրդ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն այս կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել նրա իշխանությանը հինգ տարի հետո «տուն ճանապարհելու» մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, թե ամբողջությամբ կիսում է ՀՅԴ ընդհանուր ժողովում Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությունները:

Մեր հարցին՝ դուք էլ եք կո՞ղմ 5 տարի հետո իշխանություններին տուն ուղարկելուն, Տեր-Խաչատուրյանն արձագանքել է. «Իհարկե: Եվ բացարձակ տարօրինակ չէ այդ ամենից հետո համագործակցել նրանց հետ, քանի որ այլ երկրների փորձով ևս իշխանությունները մշտապես հանդիպում են ընդդիմությանը և հակառակը։ Նրանք համագործակցում են` ի շահ հայրենիքի և ի շահ պետության։ Ի՞նչն է տարօրինակ, որ դու կարողանաս որոշ բնագավառներում համագործակցել, իսկ մյուսներում ասել` այո, ընդդիմություն ենք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ