Ինչո՞ւ է Բոլթոնը Ալիեւին «շնորհ» անում Արցախի հարցում, Փաշինյանին՝ ոչ. 168 Ժամ
Պարզապես չեմ հավատում, որ Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի ընթացքում Արցախյան հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել: Եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ապա նշանակում է, որ ղարաբաղյան հարցը ևս քննարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է: Չեմ կարծում, որ քննարկվել է Վենեսուելայի Մադուրոյի հարցը»,- թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել քաղաքագետ Աղասի Ենոքյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ անդրադարձերում բացակայում արցախյան թեմատիկան, այնինչ Բոլթոն-Ալիև զրույցում կա անդրադարձ ԼՂ հիմնահարցին:
«Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից հետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն է առաջ մղվում»,- ասել է Ա. Ենոքյանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, այլ կարծիքի է: Նա նշել է, որ Բոլթոնի զանգը Փաշինյանին պայմանավորված էր վերջինիս խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորելու անհրաժեշտությամբ: Իսկ ինչ վերաբերում է Ալիև- Բոլթոն հեռախոսազրույցին, ապա, ըստ նրա, չի բացառվում նույնիսկ, որ հարցը բարձրացրել է ոչ թե Բոլթոնը, այլ ադրբեջանական կողմը, քանի որ, ինչպես նշել է Ս. Սարգսյանը չի եղել մեկ դեպք, որ ադրբեջանական կողմն առիթից չօգտվի հարցը քննարկելու և հայկական կողմից բողոքելու համար:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: