18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը դժգոհել է եւ սփյուռքահայ գործարարներին կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել. Ժամանակ

  «Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա տոներից հետո հանդիպել է սփյուռքահայ գործարարների հետ եւ նրանց կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաեւ այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ իրենք ապրում են: Փաշինյանը բողոքել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է, մինչդեռ […]

«Դուք քանի՞ գլխանի եք». Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել: «Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս […]

«Լուսավոր Հայաստանի» առաջարկն ընդունվել է. Ով կղեկավարի ԵՏՄ հարցերով հանձնաժողովը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից: Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, եւ հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում: ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաեւ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է […]

Վահան Կոստանյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար: Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է […]

Էջմիածինցիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը հեռանա Էջմիածնից. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաեւ պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը եւ հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Նոր «տարերային աղետ» Արմավիրի գյուղացիության համար. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին տեղի է ունենալու Արմավիր ՋՕԸ-ի ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որի արդյունքում այս ընկերությունը կվերակազմավորվի, ավելի ճշգրիտ՝ կբաժանվի երկու ՋՕԸ-ների` Մերձափնյա և Արմավիր ՋՕԸ: Այս ՋՕԸ-ները առանձին էին մինչև 2017 թվականը: Խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն է, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել են ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ […]

Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Ըստ մեր աղբյուրի՝ Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու է ընտրվել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, կարելի է միայն ենթադրել. նա համարվում է բացարձակ կառավարելի և հաստատապես իշխանության համար որևէ խնդիր չի առաջացնի՝ ի տարբերություն Միքայել Մելքումյանի, ով երբեմն-երբեմն դուրս […]

Նոր իշխանությունները սկսել են ցուցակագրել գյուղացիության ունեցվածքը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները սկսել են ցուցակագրել հայ գյուղացիության ունեցվածքը՝ հասկանալու համար, թե ով ինչ ունի` քանի խոզ, հավ, կով կամ բադ: Թե ինչի համար է արվում այս կեղծ ինվենտարիզացիան, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ գյուղացիները սովորույթի ուժով կամ ինչ-որ մտավախությունից ելնելով թաքցնում են իրենց ունեցվածքը, կամ ցուցակագրողները ուղղակի մոտավոր և […]

ԲՀԿ-ում քննարկումներ են. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: ԲՀԿ-ականներն ասում են, որ դա իր ձեւով շատ նման կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, երբ խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ իշխանությանը ինչ-որ մաս կազմելու մասին է: ԲՀԿ-ում հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում իրենք կստանան Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետների պաշտոնները, հնարավոր […]

Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։ «Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ ե՛ւ հետընտրական խնջույք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված