08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Անշարժ գույքի շուկայում մտահոգիչ իրավիճակ է. Հայոց աշխարհ

Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երեւույթներ։ Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։    Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլեւ կրճատվել են։ […]

Ղարաբաղի հարցում կարող է լուրջ կորուստներ ունենանք. Հայոց աշխարհ

Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում, հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը որքանո՞վ է նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը. մեր հարցերին ի պատասխան՝ իր տեսակետներն է ներկայացնում քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ։   -Պաշտոնապես ակտիվ բանակցություններ դեռ չկան, բայց, իմ կարծիքով, տեղի են ունենում կուլիսային գործընթացներ, որոնք հայկական կողմի շահերից չեն բխում։ Ադրբեջանցիների արձագանքը, համենայն դեպս, այդ մասին է վկայում։ Չեմ […]

Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվողները պաշտոններ են բաժանում. Փաստ

Ընտրություններն ավարտվեցին, ընտրության արդյունքները արդեն հայտնի դարձան, ու տարին քաղաքական իմաստով կարելի է համարել փակված: Իշխանությունները մինչև Ամանոր զբաղված կլինեն Ազգային ժողովում և կառավարությունում ուժերի վերաբաշխմամբ: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն էլ զբաղված են միմյանց թիրախավորելով: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ընտրական պրոցեսի ավարտից հետո սկսեց վայելել հանգիստը՝ խորովածի սեղանի շուրջ, քաղաքից դուրս: Մեծ հաշվով տրամաբանական էր, որ քաղաքական պրոցեսների […]

Մարզպետը կոչ է արել դատի տալ գյուղացիներին. Փաստ

Հանրապետության հատկապես գյուղական բնակավայրերում էապես նվազել են սեփական եկամուտների կամ, այլ կերպ ասած, հողի հարկի ու գույքահարկի հավաքագրման ցուցանիշները: Առավել վատթար վիճակում գտնվող մարզերից մեկը Լոռին է, եւ օրերս խորհրդակցության ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կոչ է արել համայնքապետներին՝ դիմել դատարան, «1-2-ին պատասխանատվության ենթարկել, որ մնացածը հասկանան…: Սա, թերթի տեղեկություններով, զայրացրել է համայնքների ղեկավարներին, քանի որ դատարանի «տեղն» իրենք […]

Թանկ է նստում. Հրապարակ

Հեղափոխությունը, անշուշտ, թարմ օդ բերեց, փոփոխությունների հույս ծնեց, և մարդիկ անկեղծորեն ուրախացան, որ ազատվեցին հավերժանալ պատրաստվող իշխանությունից։ Տեսան իրենց պայքարի արդյունքը, վայելեցին իշխանափոխության բերկրանքն ու զգացին միասնականության ուժը։ Գյումրիից քայլքով Երևան հասած Նիկոլ Փաշինյանն ու փողոցում նրա հետ պայքարած թիմն էլ, հաղթանակի դափնիներից արբած, մտան «պալատներ» ու մի օրում ընդդիմությունից դարձան իշխանություն։ Հիանալի, փայլուն ընթացք, […]

Նոր կառավարության համար ծանր է լինելու, մանեւրելու տեղ այլեւս չունի. Հայոց աշխարհ

Երկրում կուտակված սոցիալական խնդիրների լուծումը անհնարին է պատկերացնել առանց տնտեսության զարգացման եւ տնտեսական աճի ապահովման։ Դրա համար, ցավոք, այս պահին Հայաստանում չկան բավարար հիմքեր։    Այդ է վկայում նաեւ հաջորդ եւ հետագա տարիների համար ակնկալվող չափավոր տնտեսական աճը, որի պայմաններում անիմաստ է սոցիալական վիճակի բարելավման հետ կապված լուրջ սպասելիքներ ունենալ։    Որքան էլ խոսվում է տնտեսության մեջ […]

Նիկոլի իշխանափոխության պլանը Տեր-Պետրոսյանը բացահայտել է 3 տարի առաջ. «Իրատես»

Ասում են, թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։ «Մեկ պլյուս մեկ քայլերթը՝ շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ ինքնահռչակվում են, որպես նոր բեւեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան-26՝ իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր […]

ՊՎԾ-ն սպասում է սպորտի նախարարության լուծարմանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձեւավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի եւ կմիանա մշակույթի նախարարությանը, եւ նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության […]

Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել ավտոներմուծողները: Նրանց հանդիպեց ՊԵԿ նախագահը: Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդիրը ֆիննախի իրավասության ներքո է, բայց դա չէ ամենակարեւորը: Անկեղծ լինենք՝ փոքր–ինչ անսովոր պատկեր է, երբ ՊԵԿ նախագահը ոչ միայն հետնամուտքով չի մտնում կառավարության շենք, կամ հետնամուտքից չի փախչում, այլ հանդիպում է բողոքողներին […]

Առաջադրանք՝ ուժայիններին՝ կապված ՀՀԿ-ի ստացած ձայների հետ

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծես թե հաստատվում են մինչեւ ԱԺ արտահերթ ընտրություններ ինտենսիվորեն շրջանառվող այն լուրերը, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ՀՀԿ հնարավոր ձայների կապակցությամբ ուժային կառույցներին տրված հանձնարարականները: Մասնավորապես, 168.am-ին խոսակցություններ էին հասել այն մասին, որ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայությունների տարածքային ստորաբաժանումներին նախազգուշացվել էր, որ այն տարածքներում, ուր Հանրապետականը 5 տոկոսից ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված