18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Միքայել Մինասյանից հետո. Ժամանակ

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը կնշանակվի Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ըստ թերթի աղբյուրի՝ որևէ երկրում դեսպանի պաշտոն կստանա նաև փոխնախարարներից Աշոտ Հովակիմյանը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

«Հեղափոխական» վարորդները տուժել են. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Օրաթերթը ՃՈ-ից տեղեկացավ, որ մոտ 1000 վարչական ակտ հասցեատերերի դիմելուց հետո է բեկանվել, իսկ 2 տասնյակ հազարից ավել իրավախախտում հեղափոխության օրերին ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել: Օրաթերթ զանգահարած եւ […]

Այդպիսի ժողովրդին ոչ մի բանով հնարավոր չէ օգնել. նա կործանվում է սեփական հիմարությունից. Հայոց աշխարհ

Ինչո՞ւ են մերօրյա քաղաքացու համար խոր մտքերը, լուրջ փիլիսոփայությունն ու պատմությունը անհաղթահարելի։   Եթե երեխային տարեցտարի կերակրես վռիկ շիլայով, նա չի սովորի ծամել. կծվածքը կծռմռվի, իսկ դա ուղղում են թիթեղիկներ ու մետաղալարեր հագցնելով։    Ընդամենը հարյուր տարի առաջ մարդիկ դեռ մանկուց Աստվածաշունչ էին կարդում։ Այսօր Սուրբ Գիրքը մեծամասնությանը անհետաքրքիր է եւ անհասկանալի։ Երկար է, խճճված ու առանց […]

«Լավ են անում, աչքն էլ հանում են, նրան հասնում է». ՀԿ-ները Սերժի ժամանակ ու Նիկոլի ժամանակ. Առավոտ

Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել ընդունված հակառուսական բանաձեւին, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել ռազմական ուժերը Ղրիմից և բաց թողնել Կերչի նեղուցում ձերբակալված նավաստիներին: Փաստաթղթի ընդունմանը կողմ էին 66 երկրներ: Դեմ է քվեարկել 19 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, […]

Հեղափոխությունից հետո քրեական ավանդույթները շարունակվում են. Հրապարակ

Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանեւսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին, որը երեկ էր՝ դեկտեմբերի 18-ին։ Անցյալ տարի եւս մի քանի տասնյակ քրեական հեղինակություններ էին եկել Հայաստան։ Հեղափոխությունից հետո եւս, փաստորեն, այս ավանդույթը չի խախտվում։ Թեպետ այս տարին կարող էր […]

Ո՞ւմ հետ է համաձայնեցրել քաղավիացիայի կոմիտեի նախագահն իր հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջը. 168 Ժամ

Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ։ Երիտասարդ հայ պաշտոնյան իր ադրբեջանցի պաշտոնակցին հանդիպել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում։ Հանդիպումն ինքնին զարմանալի է նրանով, որ, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից և Արտաքին գործերի նախարարներից զատ այլ մակարդակներում երբևէ որևէ այլ երկկողմ […]

Ո՞ւմ է «բրթում» Արարատ Միրզոյանը. Հրապարակ

Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի ու Ա․ […]

Ինչո՞ւ է Ծառուկյանը ազատել Իվետա Տոնոյանին. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, եւ Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է ԲՀԿ-ի անունից հայտարարություն տարածել: […]

Անշարժ գույքի շուկայում մտահոգիչ իրավիճակ է. Հայոց աշխարհ

Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երեւույթներ։ Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։    Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլեւ կրճատվել են։ […]

Ղարաբաղի հարցում կարող է լուրջ կորուստներ ունենանք. Հայոց աշխարհ

Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում, հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը որքանո՞վ է նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը. մեր հարցերին ի պատասխան՝ իր տեսակետներն է ներկայացնում քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ։   -Պաշտոնապես ակտիվ բանակցություններ դեռ չկան, բայց, իմ կարծիքով, տեղի են ունենում կուլիսային գործընթացներ, որոնք հայկական կողմի շահերից չեն բխում։ Ադրբեջանցիների արձագանքը, համենայն դեպս, այդ մասին է վկայում։ Չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի