27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Լավ են անում, աչքն էլ հանում են, նրան հասնում է». ՀԿ-ները Սերժի ժամանակ ու Նիկոլի ժամանակ. Առավոտ

Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել ընդունված հակառուսական բանաձեւին, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել ռազմական ուժերը Ղրիմից և բաց թողնել Կերչի նեղուցում ձերբակալված նավաստիներին: Փաստաթղթի ընդունմանը կողմ էին 66 երկրներ: Դեմ է քվեարկել 19 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Չեմ կարող ասել՝ մեր երկրի դիրքորոշումը ճիշտ է, թե սխալ, դա, իմ կարծիքով, նեղ մասնագիտական (դիվանագիտական) խնդիր է: Փոխարենը կարելի է փաստել, որ տարիներ շարունակ Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել հակառուսական նման բանաձեւերին, եւ եթե դա ճիշտ է հիմա, ապա ճիշտ էր նաեւ 1, 2, 5 տարի առաջ: Կամ՝ եթե սխալ է, ապա սխալ է թե՛ հիմա եւ թե՛ անցած տարիներին: Սկզբունքային դիրքորոշում ունեցողները, նրանք, ովքեր հասկանում են  կամ կարծում են, թե հասկանում են խնդիրը, պետք է համանման իրադարձություններին միատեսակ արձագանք տան: 

Իսկ հիմա հիշեք, թե առաջ ինչ բուռն ցասումով եւ սարկազմով լի արձագանքներով էին հանդես գալիս մեր արեւմտամետ հ/կ-ները՝ «ռուսի ստրուկ» կամ «Հայաստանն եւ Բուրունդին՝ նույն խմբում» արտահայտություններն ամենամեղմն էին: Այժմ նույնատեսակ քվեարկությանը ոչ մի «հ/կ-ական» արձագանք չկա, իսկ ընդհանուր «ֆեյսբուքյան» տրամադրությունը մոտավորապես հետեւյալն է՝ «դե, եթե Հայաստանի շահերը պահանջում են այդպես քվեարկել, ինչո՞ւ ոչ»:

Այդ դեպքում գուցե մեկ տարի առաջ նույնպե՞ս մեր երկրի շահերն էին դա պահանջում: Հ/կ-ների առաքելություններից մեկը, որքան ես հասկանում եմ, այս կամ այն երեւույթին սկզբունքային գնահատական տալն է՝ հասարակությանը կողմնորոշելու համար: Եվ դա ճիշտ է  ոչ միայն արտաքին, այլեւ ներքին կյանքի իրադարձությունների պարագայում: Երբ առաջ լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդուն  (որը հաստատ փախչելու կամ քննությանը խոչընդոտելու հնարավորություն չունի) պահում էին կալանքի տակ, հ/կ-ներն ահազանգում էին խոշտանգումների մասին: Հիմա նույն իրավիճակում արձագանքի տոնայնությունը հակառակն է՝ «լավ են անում, աչքն էլ հանում են, նրան հասնում է, նա հանցագործ է»: Ահազանգերի մոտիվացիան, հետեւաբար, ոչ թե ընդհանուր հումանիստական էր, այլ զուտ քաղաքական, քարոզչական:

Ես, բնականաբար, չեմ հավատում «սորոսական դավադրության» մասին հեքիաթներին: Պարզապես արձանագրենք, որ քաղաքական եւ հասարակական (իրավապաշտպան) գործունեությունները մեզանում տարանջատված չեն, եւ, ի հեճուկս լավատեսական պնդումների, քաղաքացիական հասարակության հատվածը դեռ չի կայացել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ