27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորերը քայլում են մեր բոլոր սրբությունների վրայով

Տարին ավարտվեց: Ինչպես կասեր հայտնի դասականը` կատարվեց ապուշիս երազանքը: Տարիներ շարունակ շրջող միֆը, դրա բարձրաձայնումը, որ արժանանում էր «դավադրության տեսություն» որակմանը, դարձավ ռեալություն: Հայաստանը եղավ գունավոր հեղափոխությունների հաջորդ հագրվանն ու երկիրը` օրերի ընթացքում, բլից-կրիգ ռեժիմով: ՈՒ փառք բարձրյալին` առանց արյան: Չնայած թվում էր, թե Ռուսաստանի հետ այսքան ու այսպիսի կապերով շաղկապված փոքրիկ երկրում դա ոչ միայն անհնար, այլև անհեռանկար գործ է:

Բայց փաստն արդեն կայացած է: Ե՞վ: Եվ այն, որ գունավոր հեղափոխության «հայրերը» խիստ փափուկ ռեժիմով մոտենում են մի կողմից Իրանին, մյուս կողմից` Ռուսաստանին: Հայաստանն այդ առումով թիրախային երկիր էր այդ երկու խնդիրը համաժամանակյա լուծելու համար, ինչով էլ աշխարհին ցուցանվեց` գունավոր հեղափոխության հաղթարշավն անկասելի է, հաշվարկը` անթերի: Ընդ որում, նույնքան սահուն ու անթերի էլ կատարվեցին մի քանի զուգահեռ գործողություններ ու ընթացակարգեր. ոչ միայն կտրվեց Հայաստանի` Ռուսաստանին կապող պորտալարը, այլև նույն Հայաստանի ձեռքով իզգոյացման եզրին հասցվեց ՀԱՊԿ-ը, այսպես ասած, ՆԱՏՕ-ին ընդդիմադիր ռազմական կառույցը:

Կարծում եք` իզու՞ր է Նիկոլ Փաշինյանն անվերջ ցուցանում` Էական չէ, թե ով կլինի ՀԱՊԿ քարտուղարը, ավելի էական հարցեր են լուծվում այնտեղ: Այո, Հայաստանը «քողազերծել» է ՀԱՊԿ-ի ընդերքային խնդիրներն ու ոչնչացման դատապարտել այդ կառույցը, ուր, թվում է, Բատկան մաչոյական, նիկոլյան ոճով Նիկոլին «փռում է ասֆալտին»` ՀԱՊԿ-ի քարտուղարության ստանձմամբ, իրականում իմիջազրկվում-բարոյազրկվում է մի ողջ կառույց: Կարծում ենք` ժողովրդավարության և «գունավորության հայրերը» չեն կարող հարկ եղածը չմատուցել հեղափոխությունը իրականացրած ու այն դետալայնությամբ դեռ շարունակող Փաշինյան-«պրոյեկտին»:

Բայց նախ մեր մասին: Հայոց մեջ «օճառաջրի հետ դուրս շպրտվեց նաև փոքրիկ երեխան»: Կարելի է խիստ պրագմատիկ հայացքով ակնառել, որ հինը, ինչը բավականին ոսկրացել էր Հայաստանում, հեղափոխությունը քանդեց: Եվ քանի որ սա նույնպես խիստ պրոյեկտավորված գործընթաց էր, Փաշինյանն էլ, որպես նախագիծ, խիստ պլանավորված կատարում է բոլոր անհրաժեշտ քայլերը` թե՛ բուն հեղափոխության, թե՛ հետհեղափոխական ժամանակահատվածում` «թքած ունենալով ամենի ու ամենքի վրա», այդ ամենը բարուրելով ժողովրդի նկատմամբ տածած «սիրո» ծխածածկույթով, շատ մեծ ու տպավորիչ սալտոյով Հայաստանում կատարեց նաև մտքի-մենթալ հեղափոխություն ` երկիրը միանգամից տեղափոխելով բոլորովին այլ արժեհամակարգերի տիրույթ, ուր ոչ միայն ատելությունն ու անհանդուրժողականությունն են տոնում իրենց մեծ հաղթանակը, այլև ավանդական արժեքներն են տեղի տալիս բոլորովին այլ արժեքների առաջ։

Միայն այն հանգամանքը, որ ԿԳ նախարարության և ԱԺ կրթության մշտական հանձնաժողովի գլխին կանգնած են մարդիկ, որոնք «ազատականության» էտալոններ են, որոնք բանակում ծառայելու «փորձ ու պատասխանատվություն» չունեն, արդեն իսկ բավարար է հասկանալու, թե կոսմոպոլիտիզմի, բազմազանության ինչ հարթությունում է նույնքան արագ հայտնվել Հայաստանը: Կարող ենք նույնիսկ չհիշել, թե հեղափոխությունից վայրկյաններ անց, որպես նշանային համակարգ, ով եկավ Հայաստան… Ցավալիորեն, և այո, Էլթոն Ջոնը` յուր ամուսնու հետ:

Արժե այս հիշատակումից հետո արձանագրել, թե ինչ պայքար է ընթանում Հայ առաքելական եկեղեցու արժեքների դեմ, իբր «Նոր հայրապետ» նշանային համակարգի ներքո: Արժե՞ ասել, թե ինչու է փակվում մշակույթի այդպես էլ չկայացած նախարարությունը: Արժե՞: Ո՛չ, չարժե:
Բայց արժե գեթ մեկ անգամ տիեզերքի մեծ տիրույթներում` մեծ Աստծո աչք ու ականջի առաջ ասել. նորերը քայլում են մեր բոլոր սրբությունների վրայով, այդ թվում` Արցախի:

Պե՞տք է պնդել, որ Սասուն Միքայելյանի հնչեցրած միտքը, այո, ոչ այնքան Սասունի, որքան այս հեղափոխությամ ռեֆրենն էր` հեղափոխությունն ամեն ինչ է, Արցախն ու մնացած ամեն ինչը` առ ոչինչ: Եվ երկու դետալ, հանց նշխարք առած, կանգնել Աստծո մեծ զորության առաջ ու ասել. Տեր, չգիտեն, թե ինչ են անում:

Խոսքն այս պահին առնչվում է ոչ այնքան հայոց բանակը քարուքանդ անելու տենդին, որքան երկու կադրային նշանակումներին:
ա) Հեղափոխության օրերին հեղափոխականներին միացած, երկրի դեմ ցույցի ելած զինվորականների հրամանատարին բարձր պաշտոնի նշանակումը:
բ) Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված Արշակ Կարապետյանի` Նիկոլ Փաշինյանի խորհրդական դառնալը:
Արժե՞ այս ամենից հետո շարունակել հեղափոխության բաղադրումը Հայաստանի հետ: Ո՛չ: Իհարկե` ոչ:
Բալասանն ու բաղադրումը միակն է` Աղոթք առ Աստծո տաք աչք` ի այս փոքր ածու:
Այո և ամեն:

Կարմեն Դավթյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ