06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստացել են «սև թուղթը». Հրապարակ

Դեկտեմբերի 20-ին նախա­րարություններին է ուղարկ­վել կառավարության օպտիմալացման նախագիծը, որն ընդունել են որպես «սև թուղթ»: Կառավա­րությունը հանձնարարել է նախա­րարություններին ուսումնասիրել և 7-8 օրում կարծիք ու առարկություններ ներկայացնել:

Ըստ նախագծի՝ որոշ գերատեսչություններ կմիավոր­վեն, կկրճատվեն, կբաժանվեն: Օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը կվերանա, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն: Իսկ տրանսպորտը կմիավորվի Տարածքային կառավարման, Էներգետիկայի նախարարությունների, Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ:Գյուղնախարարությունը կմիանա Տնտեսական զարգացման նախարարությանը: Կրթության և գիտության նախարարությանն են միանում Մշակույթի և Սպորտի նախարարությունները: 

Ի դեպ երեկ օրվա երկրորդ կեսին նոր հրապարակվեց նախագիծը, առաջիկայում այն կներկայացվի կա­ռավարություն, հետո նաև ԱԺ-ին և, ըստ ամենա­յնի, հենց առաջին նիստում էլ կքննարկվի»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ