23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի կառավարությունը հանձնվեց. նախկիններին հետ բերելու փորձերը շարունակվում են. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը  հերթական անգամ կոլապսի առջև է հայտնվել: Կադրային սովն այս անգամ առաջացել է  խորհրդարանական ընտրությունների պատճառով, նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության շարքերում եղած-չեղած ողջ ռեսուրսը, մանդատներ վերցնելուց հետո էլ, անցել է գրոհի՝ դեպի ԱԺ աշխատակազմ:  Իսկ այնպիսի ոչ ֆորմալ և պատասխանատու պաշտոններում, ինչպիսին, օրինակ, Տուրիզմի կոմիտեն է, և ձախողելու վտանգը մեծ է լինելու, ՔՊ-ականներն ու լիդերների մերձավորներն առանձնապես  ջանքեր չեն թափում:

Թերևս այս պատճառով էլ նախօրեին կառավարությունից տուրիզմի ոլորտի նախկին համակարգող Զարմինե Զեյթունցյանը զանգ է ստացել: Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետականկոմիտեինախագահն անակնկալի է եկել բարձրաստիճան պաշտոնյայի զանգից:

Բարեհամբույր պաշտոնյան  տոները շնորհավորելուց հետո հանդիպում է խնդրել Զեյթունցյանից, հետո պարզաբանել, որ ուզում են տիկնոջը վերադարձնել իր նախկին պաշտոնին:

Զարմինե Զեյթունցյանը հրաժարվել է ստանձնել նույն պաշտոնը երկրորդ անգամ՝ ասելով, որ իր կատարած աշխատանքին ներկայիս կառավարությունն արդեն  մեկ անգամ տվել է գնահատական, և այդ գնահատականը հեղափոխությունից հետո, առանց արված աշխատանքն ուսումնասիրելու և հեռանկարային ծրագրերին ծանոթանալու՝  2018թ.  հունիսի 13-ին իրեն այդ պաշտոնից ազատելն էր:  Տիկին Զեյթունցյանը նաև ասել է, որ այդ էջն իր կյանքում այլևս փակված է համարում, բանակցել պետք չէ:

Հիշեցնենք,  որ Զարմինե Զեյթունցյանից հետո ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել Հռիփսիմե Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  ցուցակով դարձավ պատգամավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ