Ծառուկյանը՝ լուրջ խնդրի առաջ․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժ դարձած Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ փաստացի խորհրդարան գնում են 26 պատգամավորով, որից միայն «աշխատունակ» են 6-8-ը:
Իսկ ամեն պատի տակից իրենց մասին, որպես ընդդիմություն գոռացող, նրանց մրցակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 պատգամավորով շատ հանգիստ նեղը կգցի ԲՀԿ-ին:
Մեր աղբյուրների համաձայն՝ այս հարցը խիստ անհանգստացնում է բոլորին, քանի որ ԲՀԿ-ի ծանր հրետանի համարվող Նաիրա Զոհրաբյանը, Միքայել մելքումյանը եւ այլք, որոնք նախկինում աշխատում էին ամբողջ խմբակցության փոխարեն, այսօր չեն պատրաստվում «կուրծք ծեծել» մյուսների համար, որպեսզի ցույց տան, որ անփոխարինելի են, իսկ Գ. Ծառուկյանն անարդար է վարվում իրենց հետ:
Մեր հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն արդեն իսկ քննարկում է ցուցակում որոշ վերադասավորումներ անելու հարցը, որպեսզի խորհրդարան գնան ոչ թե 8 բանիմաց պատգամավորով, այլ գոնե 15:
Այսպիսով, առաջիկայում կարող են լինել ինքնաբացարկներ նաեւ ԲՀԿ-ում:
Հետաքրքրական է, որ այդպիսի որոշման Գագիկ Ծառուկյանը եկել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոնախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։