19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ականներին չի ընդունում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց  սկզբունքորեն  չի ընդունում։«Իրեն  չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչեւ ամենաբարձր»։

Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն Մանվել Գրիգորյանն ասել է՝ լավ չեմ։  

Ինչ վերաբերում է երկրապահներին, ապա նրանց Մանվելը չի մերժում ու այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի ահագին մարդ է եկել, այնքան, որ մեր զրուցակիցը զարմացել էր։ «Արա Կետիկյան, տարածքայիններից շատերը՝ Արմավիրին Աշոտը, Կենտրոնի նախագահը, (ԵԿՄ) Դավթաշենի, Շիրակի մարզի նախագահը, Շիրակի Յուրան»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ըստ որում, այս այցելությունները կոնֆիդենցիալ չեն, Մանվել Գրիգորյանին այցելողներն էլ որեւէ բան չեն ուզում թաքցնել, քանի որ ոստիկանությունը 24 ժամ Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտ հսկողություն է իրականացնում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին նորից կալանավորելու պահանջով բողոքի ակցիաներ անողները անընդհատ հայտարարում են, որ Մանվել Գրիգորյանը ստում է իր առողջության վերաբերյալ, որ  խղճահարություն հարուցի։ Մեր զրուցակիցը, որ արեդեն 1-2 անգամ եղել է նրա մոտ, ու թեպետ Գրիգորյանը փորձել է ցույց տալ, որ լավ է, «դուխն» էլ տեղը, բայց 25 րոպե հետո ուղղակի սկսել է շնչահեղձ լինել։
Ինչ վերաբերում է քաղցկեղի տարածմանը, ապա ասաց, որ եթե օնկոմարկերներով նախկինում եղել է 2, ապա հիմա հասել է 4-ի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ