15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արթուր Վանեցյանին սխալ տեղեկություններ են տվել. նա զայրացած է. 168 Ժամ

Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:  Օրերս նաեւ հրապարակային դժգոհություններ հնչեցին մասնավորաբար «Փյունիկ» ակումբի սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի կողմից: […]

Պուտինի հանձնարարականը չուշացավ. 168 Ժամ

Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի այցը Հայաստան եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն կերպով: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որեւէ հարց չկար, եւ դա ընդունեցին բոլորը: Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց «տանտիրոջ» հետ հանդիպումը մինչեւ օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ: Նա թողեց այդ […]

Ներդրումներ չկան ու չկան: Փաշինյանը մեղադրել է դիվանագետներին. Փաստ

Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:  Թերթի տեղեկություններով, մինչև ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ։  Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը Փաշինյանը եղել է բավականին վրդովված և խոսել […]

«Աբսուրդ է». ով է Փաշինյանի ԱԱԾ տնօրենի թեկնածուն. Հրապարակ

Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։Եվ հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, ում արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար՝ անգամ թրեյնինգներ են անում։ Մի քանի ամիս առաջ […]

Փաշինյանը ծանր է տանում`Տոնոյանին պաշտոնանկ կանի. Իրատես

Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար հա­ջորդ թի­րա­խը կա­ռա­վա­րու­թյու­նում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն է։ Դա­վիթ Տո­նո­յա­նը՝ որ­պես ու­սա­դիր­նե­րով մարդ, չի կա­րող ըն­կա­լե­լի ու ըն­դու­նե­լի լի­նել Փա­շի­նյա­նին, և վեր­ջինս, ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում է նրան ևս պաշ­տո­նանկ ա­նե­լ։ Սա­կայն, թերթի տե­ղե­կու­թյուն­նե­րով, Տո­նո­յա­նի առն­չու­թյամբ կա մի մտա­հո­գու­թյուն։ Նա ըն­դուն­ված է գե­նե­րալ­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի շր­ջա­նում, և ե­թե Տո­նո­յա­նը հե­ռա­նա­լուց հե­տո ո­րո­շի քա­ղա­քա­կան կյան­քում […]

Իշխանական խմբակցությունում դժգոհ են`Անդրանիկ Քոչարյանի եղբորորդին արտագաղթել է նոր Հայաստանից. Իրատես

Ասում են, թե «Իմ քայ­լը» պատ­գա­մա­վո­րա­կան խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի մեծ մա­սի հա­մակ­րան­քը ոչ թե Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի, այլ Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նի կողմն է: Քայ­լա­րած­նե­րը խուլ, ծպտ­ված դժ­գո­հու­թյուն ու­նեն ի­րենց գոր­ծըն­կե­րոջ մի շարք, այդ թվում և պսևդո­հայ­րե­նա­սի­րա­կան, հե­ղա­փո­խա­կան ճա­ռե­րի ու բուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րի միջև առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րից:Բանն այն է, որ «Իմ քայ­լի» կար­կա­ռուն ներ­կա­յա­ցուց­չի` ԱԺ պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի, Ապ­րի­լյան […]

Քաղաքապետարանը «դորդուբեշ» գներով գնել է նստարաններ ու աղբամաններ, որոնք նախկինում կրկնակի էժան են եղել. Ժողովուրդ

Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել:  Օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ է համագործակցում: Օրինակ` օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է […]

Շրիշակից ցածր մակարդակով, բայց կարևորը՝ «հպարտ». Փաստ

Վերջին երկու օրերին հասարակությունը ակտիվորեն քննարկում է ԱԺ «իմքայլական», իսկ ավելի կոնկրետ՝ լևոնտերպետրոսյանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը: Այս թեմայով ամեն ինչ պարզ է, չենք մանրամասնի: Սակայն հարցը Անդրանիկ Քոչարյանը չէ, նրա պահվածքը հասարակության համար նորություն չէ: Հասկանալի էր նաև, որ նա ներողություն չի էլ խնդրելու, այլ մի բան էլ այլոց է մեղավոր համարելու: Սա սպասելի […]

Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը. Փաշինյանը զայրացել է․ Փաստ

Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել. ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։ Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ Թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել […]

Փաշինյանը հույսով է արել «Սասնա Ծռերին»

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021թ. կեսերին: Կուսակցության ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուքասզյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ մեկ-մեկուկես տարի հետո այս խորհրդարանը այլեւս սպառած կլինի իրեն, այն կլուծարվի եւ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանի քաղաքական պատկերը էապես կփոխվի: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված