15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

250 միլիոն դոլարի նոր պարտքի տակ կընկնենք․ Փաստ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար:  Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։ Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, […]

Աննախադեպ ու «օրիգինալ» չարաշահումներ՝ «Հայաստան» հիմնադրամում. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքները: Oրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն է՛լ, տեսակներն է՛լ աննախադեպ են: «Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015թ.-ի ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել […]

Գազի թանկացումը հնարավոր կլինի մատուցել որպես մեծ ձեռքբերում եւ ընդգրկել Փաշինյանի հաջորդ «100 փաստի» մեջ. Փաստ

Տեւական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։  Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։  Մհեր Գրիգորյանն […]

ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում. հրահանգված է Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու համար հիմքեր գտնել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում։ Հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը եւ հայտնաբերել այնպիսի խախտումներ եւ չարաշահումներ, որոնք հիմք կհանդիսանան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբակյանը մեզ ասաց․ «Բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, մենք հրապարակում ենք, որոնք […]

Ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը: «Սերժի վախտ» Աշոտյանը կանխել է «դասական» Մարուքյանի ցանկությունը. Իրատես

Ասում են, թե բոլոր իշխանությունների «հաճախորդ» Էդմոն Մարուքյանը «Սերժի վախտ» արել է ամեն ինչ, որ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն ինքը ղեկավարի, խնդրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կանխել է «դասականի» ցանկությունը, Բաբլոյանին գլխի գցելով, որ նպատակահարմար չէ արտաքին հստակ ուղղվածություն ունեցող, Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու ջատագով Էդմոն Մարուքյանին նշանակել […]

Հրայր Թովմասյանի դեմ նախագիծը կընդունվի ուժով և հատուկ «ինստրուկտաժով»: Փաշինյանը ոչ մեկին չի վստահում. Հրապարակ

Իշխանությունները խիստ անհանգիստ են Հրայր Թովմասյանի՝ փակ-գաղտնի ռեժիմով քվեարկվելիք հրաժարականի նախագծի արդյունքների մասով: «Օրինագիծն անպայմանորեն կընդունվի, այդ հարցում կասկած չի կարող լինել, դրա համար գործընթացի մեջ ներառվեց «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստանը»՝ վերջինիս ձայներով հնարավոր բացը փակելու համար։ Հարցն «Իմ քայլի» «դեմ»-երն են. մոտ 15-20 հոգի ֆրակցիայից կարող է դեմ քվեարկեն, ինչն իշխանությունների համար շատ վիրավորական է, […]

Պուտինի համար Հայաստանի որոշ խոշոր հիվանդանոցներում հատուկ արյո՞ւն են պահել. Հրապարակ

ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները, ինչպես հայտնի է, երեկ ժամանեցին Հայաստան։ Միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի եկել․ նա կգա այսօր՝ կեսօրին, կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու մի քանի ժամ անց կհեռանա։ Պուտինն իր հետ Երևան կբերի նաև իր նոր զրահապատ ավտոմեքենան՝ Aurus լիմուզինը, որով էլ կերթևեկի Երևանում։ Նրա անվտանգությունը Հայաստանում կապահովվի ամենաբարձր մակարդակով։ Մենք […]

Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Ն. Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, […]

Եւ ոչ մի խոսք գրանցվող անկումների մասին. 168.am

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել իր ասուլիսներում փաստերի լեզվով խոսել, հավանաբար դժվար չէ կռահել։ Բայց, որ վարչապետն այլևս չի ձգում նույնիսկ մի 100 նորմալ փաստ բերել, ակնհայտ է։ Վարչապետն այնտեղ է հասել, որ հիմա արդեն նույնիսկ արտահանման 3 տոկոսանոց աճն է ձեռքբերում համարում։ Դեռ չհաշված գյուղատնտեսությունը, որտեղ անկումը ոչ մի կերպ չի հաջողվում կասեցնել։ […]

Պատժի և «առողջացման» գործընթացի թիրախավորված մոտեցումները․ Հրապարակ

«Հասարակության մի հատված կարծում է, որ պատժիչ գործողությունները փչացնում են երկրի մթնոլորտը, առճակատման են տանում տարբեր խմբերի, թշնամանքի ու ատելության մթնոլորտ են ձեւավորում։ Այս խումբը վստահ է, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները պետք է գիծ գծեին եւ դրանից այն կողմ չանցնեին՝ համաներում հայտարարելով տարբեր անձանց եւ արարքների նկատմամբ։ Բայց մի ստվար հատված էլ, այդ թվում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված