15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի ԱՄՆ այ­ցը՝ «թան­գա­րան»՝ նվիր­ված հե­ղա­փո­խու­թյա­նը․ Փաստ

«Ավարտվեց վարչապետ Փաշինյանի՝ հնգօրյա այցը ԱՄՆ, որի համար պետբյուջեից ծախսվել է առնվազն 165 մլն դրամ (որոշ հաշվարկներով՝ ավելի քան 330 մլն), և զարմանալի չէ, որ հանրությունը ցանկանում է իմանալ, թե այցն ինչ դրական արդյունքներ ունեցավ մեր պետության համար, բացի Թրամփի ու յուր կնոջ մոմե արձանների հետ նկարվելը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկենք այցի […]

Ո՞ւմ քավորն է Արթուր Դավթյանը և ո՞ւմ սանիկը. Ժողովուրդ

«Ո՞ւմ քավորն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ո՞ւմ սանիկը։ Որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում, վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է։ Բայց գլխավոր դատախազությունում գործող գլխավոր կապը քավոր-սանիկականն է։«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ քավոր ու սանիկ են ոչ միայն գլխավոր դատախազն ու զինդատախազը, այլ նաև դատախազական ապարատում 13-ից ավելի բարձրաստիճանների կա՛մ քավորն […]

Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ հաջորդ օրը կալանավորելու են. Հրապարակ

«Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, եւ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Ինչպես հայտնի է, սա Հայկ Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հարությունյանը հարցաքննվելու էր։ «Սակայն օրը չեմ կարող նշել»,– ասաց ծառայության խոսնակը […]

«Կանգն» ան­խու­սա­փե­լի է. Իրատես

Հա­յոց ՄԻՏՔՆ այ­սօր զբաղ­ված է ու­ղի­ներ ո­րո­նե­լով: Ի­րա­վի­ճա­կը, իս­կա­պես, ծան­րե­րից է: Եր­կի­րը, պե­տու­թյու­նը ներ­սից է սկ­սել ինքն ի­րեն հար­վա­ծել: Կենտ­րո­նա­նալ մեկ մար­դու վրա, ո­րի հա­մար գոր­ծում են չա­փա­նիշ­նե­րի բո­լո­րո­վին այլ սանդ­ղակ­ներ, այլևս ա­նի­մաստ է: Բնա­կան չա­փո­րո­շիչ­նե­րով նա ա­մե­նա­հար­մարն էր` ներ­կա փու­լում ա­նե­լու այն, ինչ մո­դե­լա­վոր­վել է թե՛ ներ­սի, թե՛ դր­սի խա­ղա­ցող­նե­րի կող­մից: Նրան վար­ժեց­րել են, […]

Ծնոտներին խփելուց հետո ծամել ականջները. «սիրո և հանդուրժողականության» իշխանություն է. Իրատես

«Սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան» իշ­խա­նու­թյու­նը դեռ եր­կար կխո­սի չար ու­ժե­րի կող­մից ի­րենց վե­րա­բերյալ «վատ-վատ» բա­ներ գրե­լու, սպառ­նա­լու, սա­բո­տաժ ա­նե­լու և այլ­նի մա­սին: Ոչ թե՝ ո­րով­հետև դա է ի­րա­կա­նու­թյու­նը, այլ՝ մար­դիկ դեռևս «զմայլ­վում» են նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Պե­տու­թյան կա­ռա­վա­րիչ­նե­րից շա­տե­րը կդժ­գո­հեն, թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հա­մընդ­հա­նուր բա­ցա­սա­կան ֆոն է, որ «ֆեյ­քե­րի» բա­նա­կը բզկ­տում է ի­րենց, ու չեն նկա­տի ի­րենց […]

Պրոֆեսիոնալիզմի անկումն ակնհայտ է ամենուր. Հրապարակ

Ցանկացած փոփոխություն պետք է իմաստ ունենա։ Իշխանության փոփոխությունը պետք է մեր կենսամակարդակի փոփոխության հանգեցնի, իսկ յուրաքանչյուր նոր նշանակված կադր պետք է իր նախորդից մի փոքր ավելի լավը լինի եւ լավ աշխատի։ Ցավոք, դեռ չենք կարող պնդել, որ մեր երկրում կատարվող փոփոխությունների պարագայում այս սկզբունքը պահպանված է։ Անշուշտ, արդար էր եւ առաջադիմական այն, որ 10 տարի […]

ԵԱՏՄ նիստի օրակարգը գլխիվայր փոխվել է: Գազի 30% թանկացման փոխարեն ավելի բարձր գին կքննարկվի. Ժողովուրդ

Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձ­րագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսա­կան միության բարձրագույն ներկայա­ցուցիչները հանդիպեցին Ղրղզստանում: Օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլա­դիմիր Պուտինը կմասնակցի երևանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համա­ձայնության հասնել, որպեսզի խորհր­դի երևանյան […]

Մոտ 2 միլիոն դոլար է ծախսվում առանձնատան հիմնանորոգման համար, որպեսզի Փաշինյանն ընտանիքով տեղափոխվի այնտեղ. Հրապարակ

Մենք օրեր առաջ լուր էինք ստացել, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում, այսինքն՝ կառավարական ամառանոցներում, որտեղ այժմ բնակվում են Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի ընտանիքները, թափով շինարարություն է ընթանում։ Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ հիմնովին նորոգվում է այն առանձնատունը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում՝ թողել են միայն, կոպիտ ասած, շենքի պատերը, փոխվում են սենյակների դասավորությունը, դիզայնը, […]

«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները». Իրավունք

Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում: Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուրները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո: Զուգահեռաբար, կան նաեւ խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաեւ «օրենքով գողերը»: Այսինքն, եթե […]

Մի զարմացեք. Սերժ Սարգսյանը խմել է նաեւ իշխանությունների կենացը. Իրատես

Ասում են, թե Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձի «դեմն առնելու» համար եղել է իշխանությունների` ամենաբարձր մակարդակով հրահանգը: Վերջիններիս լրջորեն անհանգստացնում է Սերժ Սարգսյանի վարկանիշի փոփոխությունը. ի տարբերություն հոգեւորականներին ծնկի բերելու իշխանության սպառնալիքի` ՀՀԿ-ականներն ուխտագնացություններ են կազմակերպում դեպի եկեղեցիներ: Ի դեպ, Լոռու այցի ժամանակ ՀՀԿ-ականների հետ ճաշին մասնակցել է նաեւ Լոռու հոգեւոր առաջնորդ Սեպուհ սրբազանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված