15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դժգոհություն ԵՊՀ-ում։ Միապետություն է հաստատվում․ Հրապարակ

ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, և որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլև Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։ «Դժգոհ ենք նախագծից. նախ` շատ սեղմ ժամկետ են տվել ծանոթանալու` մոտ մեկ շաբաթ։ Իմ առաջին հարցը […]

Պարզվեց՝ սխալվում էինք։ Դուք ոչ մի սրբություն չունե՞ք․ Հրապարակ

Բացարձակ հիմար պետք է լինեինք, որ հույս փայփայեինք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեկ-մեկուկես տարում լուծելու են մեր երկրի խնդիրները, տնտեսական աճ են ապահովելու, Արցախի հարցում են հաջողության հասնելու։ Բայց մի բան մենք կարող էինք ակնկալել նրանցից՝ երկրում սիրո եւ համերաշխության մթնոլորտի հաստատում, ինչի մասին բազմիցս խոսել էին հեղափոխականները։ Կարող էինք եւ փայփայում էինք […]

Հանրայինը զբաղված է ուղեղների լվացմամբ եւ ատելության սերմանմամբ․Top-news

Ինչո՞վ է զբաղված Հանրային հեռուստաալիքի լուրերի թողարկումը: Ճիշտ եւ միակ պատասխանը պետք է լիներ՝ Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին համառոտ եւ ամփոփ տեղեկության մատուցմամբ: Ափսոս միայն, որ Հանրայինի լուրերի դեպքում այսպիսի պատասխան չի կարող հնչել: Հանրայինը զբաղված է ՀՀ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելով, այլ կերպ ասած, ուղեղների լվացմամբ եւ ատելության սերմանմամբ: Հանրայինը լուրերը հիշեցնում […]

Կառավարությունը աշխատատեղերի խնդիրը գլորում է ժողովրդի վրա․ Փաստ

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե քայլեր են ձեռնարկելու, որ երկրի ժողովրդագրական պատկերը բարելավվի, և դրա կուլմինացիան եղավ Ստեփանակերտում վարչապետի հայտարարության տեսքով, թե մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, սակայն, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը […]

Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի թանկացման հարցը․ 168 Ժամ

Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչև 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. […]

«Նիկոլ Փաշինյանը պետք է իր «քոսոտներին» հավաքի, տանի այստեղից». 168 ժամ

«Արցախյան և հայաստանյան ներքաղաքական իրողություններից թղթակիցը  Ստեփանակերտում զրուցել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ – Մասնակցելո՞ւ եք արդյոք Արցախի գալիք նախագահական ընտրություններին։ Ունե՞ք վերջնական որոշում։ – Միանշանակ ասեմ՝ այո, մանավանդ վերջին ժամանակներում տարբեր մեկնաբանություններ են եղել, բայց երևի դրանք թյուրըմբռնման արդյունք են։ Նշել եմ, որ ըստ Սահմանադրության՝ նախագահի թեկնածու կարող է […]

Ճգնաժամային տվյալներ. Ժամանակ

Կառավարությունը ներկայացրել է «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այս նախագծում կան մի շարք խիստ մտահոգիչ վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2024թ. Հայաստանում կծնվի 25 հազար երեխա՝ այն դեպքում, երբ հիմա ծնվում է 37 հազար, Հայաստանում վերարտադրության գործակիցը 1,57 է, մինչդեռ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է, որ այն լինի […]

Կոկորդիլոսագետի կրքերի զոհը. Հրապարակ

Արարատի մարզի Նորաշեն համայնքի արդեն նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հարաբերությունները լարվել են ԱԺ ընտրությունների հողի վրա, երբ Գրիգորյանը, որի լիազորությունները մարզպետն օրերս դադարեցրեց, աշխատել էր ոչ թե մարզպետի համար, այլ «Իմ քայլից» մեկ ուրիշ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանի, ով այժմ պատգամավոր է։ Ատոմյանը նորաշենցու թոռ է և մտերիմ է Նորայր Գրիգորյանի […]

Միլիոնատեր դարձած հեռացել է, սրբել-տարել. Ժամանակ

ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից՝ հավանաբար, թոշակային տարիքի պատճառով: Ուշագրավն այն է, որ Վարդանյանը ՊԵԿ-ից հեռացել է ոչ դատարկաձեռն: Ավելին՝ ամբողջ համակարգը վրդովված խոսում է Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից: Թերթին հասած տեղեկություններով՝ նա վիթխարի վերջնահաշվարկ է ստացել, դրանից բացի եւս 3-4 մլն դրամ, թերեւս որպես պարգեւատրում: Համակարգում զայրացած են, […]

Ուշագրավ փաստեր ԱԺ գործուղումների մասին: Միայն սնվելու համար պատգամավորին տրամադրվել էտրամադրվել է մոտ 3000 դոլար. Փաստ

Թերթը պարբերաբար անդրադառնում է գործուղումների թեմային։  Այս անգամ ներկայացնենք, թե մասնավորաբար Ազգային ժողովում ինչ գործուղումներ են եղել վերջին մեկ ամսվա ընթացքում։  Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ է մեկնել ԱԺ 8 հոգանոց պատվիրակություն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու համար։  Հետաքրքիր պատկեր է նաև ըստ քաղաքների այցերի առումով՝ սեպտեմբերի 24-27-ը՝ Թբիլիսի, 8 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 22-24-ը՝ Բեռլին, սեպտեմբերի 24-26-ը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված