23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուշագրավ փաստեր ԱԺ գործուղումների մասին: Միայն սնվելու համար պատգամավորին տրամադրվել էտրամադրվել է մոտ 3000 դոլար. Փաստ

Թերթը պարբերաբար անդրադառնում է գործուղումների թեմային։ 

Այս անգամ ներկայացնենք, թե մասնավորաբար Ազգային ժողովում ինչ գործուղումներ են եղել վերջին մեկ ամսվա ընթացքում։ 

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ է մեկնել ԱԺ 8 հոգանոց պատվիրակություն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու համար։ 

Հետաքրքիր պատկեր է նաև ըստ քաղաքների այցերի առումով՝ սեպտեմբերի 24-27-ը՝ Թբիլիսի, 8 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 22-24-ը՝ Բեռլին, սեպտեմբերի 24-26-ը՝ Սոչի, 26-27-ը՝ Կալինինգրադ, սեպտեմբերի 16-18-ը՝ Մոսկվա՝ 7 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 17-20-ը ՝ Գիրեսուն (Թուրքիա), սեպտեմբերի 16-19-ը՝ Ժնև, սեպտեմբերի 8-12-ը՝ Լոնդոն, սեպտեմբերի 9-11-ը՝ Բրատիսլավա, սեպտեմբերի 1719-ը՝ Կոպենհագեն, սեպտեմբերի 25-27ը՝ Բիշքեկ։

Իսկ ահա ամենաուշագրավ այցը տևել է ամբողջ 21 օր՝ սեպտեմբերի 7-28-ը. խոսքը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի՝ Վաշինգտոն կատարած գործուղման մասին է։ 

Անշուշտ, գործուղումները, որպես կանոն, անհրաժեշտություն են, առանց դրանց էլ չի լինի: Բնականաբար, օրինակ՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ կամ միջազգային այլ կառույցների շրջանակներում ընթացող որևէ նիստի կամ քննարկման մասնակցելը նորմալ ու հասկանալի է: 

Մնում է հասկանալ, թե որքանով են արդարացված մյուս գործուղումները, այդ թվում՝ ամբողջ 21 օրով վաշինգտոնյան այցը: 

Ըստ մոտավոր հաշվարկների (յուրաքանչյուր օրը 145 դոլար օրապահիկով), ստացվում է, որ միայն սնվելու համար տրամադրվել է մոտ 3000 դոլար (գիշերակացը կազմակերպվել է հրավիրող կողմի հաշվին)։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ