08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պուտինի համար Հայաստանի որոշ խոշոր հիվանդանոցներում հատուկ արյո՞ւն են պահել. Հրապարակ

ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները, ինչպես հայտնի է, երեկ ժամանեցին Հայաստան։ Միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի եկել․ նա կգա այսօր՝ կեսօրին, կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու մի քանի ժամ անց կհեռանա։ Պուտինն իր հետ Երևան կբերի նաև իր նոր զրահապատ ավտոմեքենան՝ Aurus լիմուզինը, որով էլ կերթևեկի Երևանում։ Նրա անվտանգությունը Հայաստանում կապահովվի ամենաբարձր մակարդակով։

Մենք տեղեկացանք, որ հայաստանյան որոշ խոշոր հիվանդանոցների անգամ հանձնարարվել է Պուտինի արյան կարգով արյուն նախապատրաստել, որ եթե հանկարծ արտակարագ դեպք պատահի, նրան տեղափոխեն հիվանդանոց ու արյան փոխներարկման կարիք զգացվի, ռեզերվում արյուն ունենան։

Սա, ասում են, ՌԴ նախագահի պահանջների կամ, այսպես կոչված, ռայդերների մեջ է մտնում, որ որևէ երկիր գնալուց առաջ հյուրընկալող երկիրը պետք է ապահովի։ Մյուս նախագահներն, օրինակ, այդ աստիճան քմահաճ չեն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ