13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խառնաշփոթ. գրիպի սեզոնին պատվաստանյութ չկա. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին: Թերթը պարզել է, որ այսօր էլ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետո […]

Ովքե՞ր են դեմ Ստամբուլյան կոնվենցիային. բորբոքված կրքեր, հրաժարականները կշարունակվեն. Փաստ

Նախօրեին տեղի է ունեցել ՔՊԿ վարչության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից: Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի հիմնական թիրախները մի քանիսն են եղել, մասնավորաբար՝ ՍԴ շուրջ ընթացող եւ ներկայումս որոշակի փակուղի մտած «բոլոլան», որի լուծումը Փաշինյանն այդպես էլ չի կարողանում գտնել: Վարչապետն ասել […]

Այս իշխանությունը ծախսում է անհաշիվ ու անտնտեսվար, եւ ամենակարեւորը՝ թաքուն եւ առանց հանրությանը տեղեկացնելու. Հրապարակ

Հանգստյան օրերը նյարդային էին։ Այսինքն՝ գրեթե այնպիսին, ինչպիսին վերջին մեկուկես տարվա բոլոր օրերն են։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բեմադրված ներկայացումը հասարակությանը բաժանել էր երկու հակամարտող բանակի՝ փոքր հատվածը պաշտպանում էր պերֆորմանսի մասնակիցներին ու հեղինակներին, մեծ մասը՝ դատապարտում ու հայհոյում։ Թվում է՝ անգամ եթե անճաշակ ու անարվեստ բեմադրություն էր ստացվել, ի՞նչ մի վրդովվելու պատճառ է դա, […]

Պահանջում են նախարարի հրաժարականը: Փաշինյանն իր ոճի մեջ է. Ժողովուրդ

Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են: Կուլմինացիան վրա հասավ, երբ ԿԳՄՍ […]

Շների հարձակումը լավ կազ­մա­կերպ­ված դա­վադ­րու­թ­յուն է ե­ղել ընդ­դեմ կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու տնօ­րենի. Իրատես

Ասում են, թե կեն­դա­նա­բա­նա­կան այ­գում մուֆ­լո­ններին կե­րած շնե­րը ե­ղել են ոչ թե կեն­գու­րու­նե­րին կե­րած փո­ղո­ցա­յին շնե­րը, այլ… «Գի­շե­րա­յին այդ ակ­ցիան» լավ կազ­մա­կերպ­ված դա­վադ­րու­թ­յուն է ե­ղել ընդ­դեմ կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու տնօ­րեն Ռու­բեն Խա­չատ­ր­յա­նի, ո­րի օ­րոք ցայդ էլ կեն­դա­նի­նե­րի ո­րո­շա­կի ան­կում­ներ ե­ղել են` տար­բեր պատ­ճառ­նե­րով: Այ­նու­հան­դերձ, տնօ­րենն այդ «ակ­ցիա­յից» հե­տո ստիպ­ված ե­ղավ հրա­ժա­րա­կան ներ­կա­յաց­նել` Երևա­նի փոխ­քա­ղա­քա­պե­տի ա­ռա­ջար­կով:Ա­սում են` […]

Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել. Հրապարակ

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել և որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։Հիշեցնենք, որ նա անցնում է «Մարտի 1»-ի անջատված մասով, առայժմ՝ որպես վկա, նրան 2 անգամ հրավիրել են Երևան՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Մենք ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այլ պետության քաղաքացուն բերման ենթարկելու որոշում […]

Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան՝ որպես թիվ մեկ օլիգարխ․ Գոլոս Արմենիի

«Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը։ Հիմա մենք արագ քայլերով գնում ենք դեպի […]

Նահանջ 5 քայլով. ԿԲ նախագահը շտապում էր. 168 Ժամ

Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց Համաշխարհային բանկի գործարարության դյուրինության վերաբերյալ զեկույցում Հայաստանի դիրքերի թուլացման հարցը, Կենտրոնական բանկի նախագահը շտապեց հայտարարել, որ ցուցանիշները խնդրահարույց են, և իրենք որոշակի անճշտություններ են արձանագրել։ «Հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք»,- ասել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա այս հայտարարությունն այնպիսի ոգևորությամբ ընդունեց […]

Քայլո՞ղ, թե՞ թռչող պատգամավորներ. ճոխ «վոյաժներ»․Ժողովուրդ

Պաշտոնյաների գործուղումների հարցը միշտ թոփ թեմաների թվում է եղել, եւ կապ չունի` որ իշխանությունների օրոք: Հենց այս օրերին էլ, երբ խորհրդարանում ընթանում են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, գործուղումների թեման կրկին արդիական է: Եվ հետաքրքիր է, որ անգամ օրենսդրի ներկայացուցիչներն են բարձրաձայնում հենց իրենց գործընկեր- պատգամավորների շռայլ գործուղումների հարցն ու հաշվետվություն պահանջում նրանցից: Օրինակ` […]

Նիկոլը՝ բնակարանային գող. հաղորդում հանցագործության մասին

Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս Սերժ Սարգսյանի հետ կապված ամեն ինչ։ Սահմանադրությունը, ռեյտինգային ընտրակարգը, կաբինետը, նաև՝ առանձնատունը։ Ի դեպ, առանձնատան հետ կապված հանցագործություն է տեղի ունեցել։ Փաշինյանն ուզում էր հերքել, իր իսկ ձևակերպմամբ, տան մասին բամբասանքները, բայց հաստատեց լուրերն այն մասին, որ բյուջեի հաշվին սեփական կայֆերն է ապահովում։ Տվյալ դեպքում՝ բնակարանային հարցերն է լուծում։ Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի