23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խառնաշփոթ. գրիպի սեզոնին պատվաստանյութ չկա. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին:

Թերթը պարզել է, որ այսօր էլ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Երեւանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետո սկսեն գրիպի դեմ պատվաստումները: Այս իրավիճակում ուշագրավն այն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մշտապես հայտարարում է.

«Պատվաստումն անվտանգ է, կարեւոր եւ միտված է պաշտպանելու հիվանդությունից…»:Բայց այսօր մարդիկ պոլիկլինիկաներում փնտրում ու չեն գտնում գրիպի պատվաստանյութը: Իսկ նախարար Թորոսյանը առավել հետաքրքրված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով եւ դրա պրոպագանդմամբ ու նույնիսկ դրա համար նախատեսված տարիքային շեմը, այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով, ընդլայնվեց, որ եղած պատվաստանյութը սպառի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ