13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի սեղանին կոմպրոմատներ են դրվել. Փաստ

Արցախի նախագահական ընտրություններին պատրաստվող անձինք եւ ուժերը, որոշակի ակտիվությունից հետո, ներկայումս «հարաբերական անդորրի» մեջ են. ըստ էության, բոլորն էլ փորձում են վերագնահատել իրենց հնարավորությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, մեկ-երկու թեկնածուի համար կենսական նշանակություն ունի ցույց տալ, որ ունեն Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»: Մասնավորաբար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը առիթը բաց չի թողնում գովելու Հայաստանի գործող իշխանություններին, ավելի ստույգ՝ […]

Փաշինյանի այս խոստումն էլ մնաց «պեչենու ծառից կախված». Իրավունք

Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափարի հնարավորությունները, ռիսկերն ու դրական եւ բացասական կողմերը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս ցնդեցրեց վարչապետի խոստումը: Պարզվում […]

Իշխանությունը ՝ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի. ի՞նչ է դրված կշեռքի նժարին. Փաստ

Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։  Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերը մեծ արձագանք ստացան հանրության շրջանում, քանի որ կոնվենցիայում ամփոփված են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին վերաբերող դրույթներ, որոնք հակասում […]

Ինձ ասեին` ես ձրի կանեի. իշխանական պատգամավորը կառավարական առանձնատան թանկարժեք վերնորոգման եւ իր ու Պիկասոյի նմանության մասին. Հրապարակ

Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»: Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»: Դուք կուսակցակա՞ն եք։ «Այո, իհարկե»: Ասում […]

Կառավարությունում մեկնարկում են կրճատումները; 100-ավոր քաղաքացիներ գործազուրկ կդառնան. Ժողովուրդ

Երբ Ազգային ժողովի կողմից ընդունվեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, բոլորի համար էլ պարզ էր, որ մի քանի ամիս անց կրճատումների նոր ալիքներ կսկսվեն միավորված նախարարություններում: Այս ամիսների ընթացքում դեռ միավորման աշխատանքներն էին ընթանում, եւ այժմ գրեթե պատրաստ է կրճատվող հաստիքների ցանկը: Եվ ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, միավորման արդյունքում կրճատվելու են կրկնվող […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Ինչո՞ւ է լռում առաջին նախագահտ. Ժողովուրդ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»: Հիշեցնենք, սակայն, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության […]

Ջավադյանին փոխարինող են գտել. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին փոխարինող են գտել: Այդ պաշտոնին, ըստ մեր լուրերի, նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երեկ Արթուր Ջավադյանից փորձեցինք տեղեկությունը ճշտել ու պարզել` արդյոք Ջավադյանը իրեն արժանի փոխարինողի անուն կնշի: «Այդ հարցը չի քննարկվել. իհարկե արժանի փոխարինողներ կան, այս պահին պատրաստ չեմ նման հարցի պատասխանել, ես շատ շատերին […]

Ո՞վ է «դավաճանը»: «Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման. Հրապարակ

«Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։ «Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության […]

Ստամբուլյան կոնվենցիայից ձեռք չեն քաշում: Քննարկում ԱԺ-ում. Ժամանակ

Նոյեմբերի 1-ին տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները: Նիստում քննարկվելու են ՀՀ-ում ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ առկա կարծրատիպերը եւ դրանց հաղթահարման հնարավորությունները: ԵԽ ներկայացուցիչները ներկայացնելու են Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակները:  Այս եւ այլ հրապարակումնրին ծանոթացեք թերթի այսօրվա […]

Նույնիսկ «ամենավնգստացող» դատավորը չէր անի: Ինչո՞ւ չկալանավորվեց Արա Բաբլոյանը. 168 Ժամ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս հոդվածը նախատեսում է  խիստ պատիժ՝ 10-15 տարի ազատազրկում, և սովորաբար նման խիստ մեղադրանքը ենթադրում է նաև խիստ խափանման միջոց՝ կալանավորում, ինչը, սակայն, Արա Բաբլոյանի դեպքում երեկ չկիրառվեց: Արա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի