13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախարարի ցնցող խոստովանություն: Ասեք, թող մարդիկ հասկանան, թե դուք ով եք, ինչի համար եք եկել. Հրապարակ

Մտերմուհիս, ով հայ է, մի քանի օր առաջ Եվրոպայից մի հետաքրքիր բան պատմեց, նույնությամբ ներկայացնում եմ․ « Շեֆս գեյ է ու ամուսնացած է մի տղամարդու հետ։ Մի քանի օր առաջ մեզ հայտնեց, որ ֆիզիոլոգիական արձակուրդ է երկու ամսով գնում, որովհետև զուգընկերներով փոքրիկ են որդեգրում։ Մի երկու օր հետո տնից սկայպով կապվեց մեզ հետ, փոքրիկին էր […]

Սամվել Ալեքսանյանը հիմա էլ բաճկոն է կարում Փաշինյանի համար. Հայելի

Կառավարության մամուլի ծառայությունից նախօրեին լուր տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը:   Խոսքը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ֆաբրիկաների բացման մասին է: Կառավարության տարածած լուսանկարներից երևում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների թվում է ինքը` Սամվել Ալեքսանյանը, և նրա դուստրը, որը «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրենն ու սեփականատերն […]

Հայտարարություն հանցագործության մասին: Նոր «բոլոլա» Ամուլսարի վերաբացման հարցում. Ժողովուրդ

Ամուլսարի խնդրի շուրջ օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները եւ ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը: Օրաթերթը ընկերության փոխնախագահին հիշեցրել է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում հայտարարեց, որ […]

Ինչու Սերժ Սարգսյանին կալանավորելու հարց օրակարգում չկա. դա պարզ բացատրություն ունի. Ժամանակ

Չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը եւ այդ հարցով սկսված հանրային քննարկմանը, Սերժ Սարգսյանի կալանավորման հարց օրակարգում չկա: Դա պարզ բացատրություն ունի՝ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործ չկա, նա որեւէ քրեական գործով չի անցնում որպես մեղադրյալ: Իսկ իշխանությունը չի կարող վերցնել եւ կալանավորել նրան: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  

Շոկ: Հրայր Թովմասյանի դեմ գործարարից շանտաժով ցուցմունք են կորզել. Հրապարակ

Երեկվանից մամուլում տեղեկություններ կան, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տված գործարարը ցուցմունքում նշել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը ձեռք բերելու նպատակով, իր բարեկամի առաջարկությամբ, հանդիպել է Թովմասյանի հետ, ով ասել է, որ նման տարածք է վաճառում, սակայն հետագայում ինքը հրաժարվել է տարածքը ձեռք բերելու մտադրությունից։ Ավելին, նշված հանդիպման […]

Գրոհ «իշխանության թրի տակով» չանցած և անվերապահ հավատարմության երդում չտված համայնքապետների դեմ. Փաստ

Տեւական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և անվերապահ հավատարմության երդում չի տվել։  Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են […]

«Էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե … »: Ցուցմունք՝ ազատության դիմաց, իշխանության առաջարկը՝ Մանվել Գրիգորյանին. Իրատես

Ասում են, թե իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում եւ իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որեւէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։ Հիշենք` որոշ տեղեկություններով` գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, եւ, շատերի պնդմամբ, նաեւ դրա […]

Ճիշտ այնպես, ինչպես ավտորիտար Թուրքիայում է: Բուհերի ինքնուրույնության մասին խոսքերը կդառնան հուշ. Իրավունք

Այս օրերին շատ քննարկվեց այն, որ ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախարարու­թյան նախաձեռնած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխության համա­ձայն՝ բուհերում «Հայոց լեզուն», «Հայ գրականու­թյունը» և «Հայոց պատ­մությունը» չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: Սակայն, պարզվում է՝ վերոնշյալ նախագծում սա միակ ականը չէ: Մինչ մերօրյա իշխանավորները վերամբարձ խոսքեր էին շռայլում բուհերի ինքնուրույ­նության մասին, […]

Խաբվեցի՞նք: Ինչպե՞ս պատահեց, որ փողոցից իշխանության եկած երիտասարդները ճոխ կյանքի սիրահար դարձան. Հրապարակ

Որքան էլ մենք տարբեր ենք արժեհամակարգով, գրագիտության ու աշխարհընկալման մակարդակով, այնուամենայնիվ, մեզ միավորող մի շարք հանգամանքներ ու հարցեր կան, որտեղ մենք միասնական ենք՝ լինի 4-րդ դասարանի կրթությամբ հավաքարար, թե մի քանի թեզեր պաշտպանած ակադեմիկոս։ Երբ ուսումնասիրում ես մեր հավաքական հանրային կարծիքն ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքը, գալիս ես մի եզրակացության, որ մենք, մեծ հաշվով, բավականին համեստ […]

Հերիք ու բոլ եղավ. հոգեւոր խորհուրդը դժգոհ է. Հրապարակ

Գերագույն հոգեւոր խորհուրդը երկու օր շարունակ նիստ հրավիրելուց հետո կհանդիպի երկրի առաջին դեմքերին` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շաբաթ օրը` նախագահ Արմեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ նախարար դառնալու հենց առաջին օրվանից Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից, սակայն հանդիպելով հասարակական հակազդեցությանը՝ առժամանակ «լռեցրին» հարցը։ Հիմա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի