13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տագնապ. ծրագի՞ր է, թե՞ պատահականություն. Հրապարակ

Երբ առանձին-առանձին անդրադառնում ես վերջին մեկ տարվա «աղմուկներին», դրանք բնականոն կյանքի դրսեւորումներ են թվում, բայց երբ այդ դեպքերը տեղավորում ես մի ներկապնակի մեջ եւ, այսպես ասած, «մոզաիկան» զննում ես, տագնապի զգացումից ազատվել չի հաջողվում։ Իրոք, ոչ մի վատ բան չկա, երբ հանրությունը մերժում է բռնությունը, եւ պետությունը ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են բռնության […]

Նոր նախագիծ: Զինվորական վարժանքներից խուսափոխները դրամական տուգանքի կենթարկվեն. Ժամանակ

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկում է զինվորական վարժանքներից խուսափելը եւ զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառի զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալը համարվի վարչական իրավախախտում: Վարչական իրավախախտման հեղինակը կպատժվի 30 հազար դրամ տուգանքով, իսկ եթե նույն արարքը կրկնվում է մեկ […]

Ինչո՞ւ Շոյգուն Երեւանից մեկնեց Բաքու: ՌԴ ռազմական պատասխանատուի այցի ստվերային կողմը. 168 Ժամ

Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, և, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ: Բանն այն է, որ ժամանակին՝ դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք,  ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, […]

Ո՞ւմ համար է կանաչ լույս վառվում: Ինչո՞ւ փակվեց ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթը. Ժողովուրդ

Օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, եւ հարուցվել է քրեական գործ: Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է, որ ՀՀ ՊՆ կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով կազմակերպված […]

Ինչո՞ւ եւ որքա՞ն ժամանակով կանխվեց Հրայր Թովմասյանին ձերբակալելու որոշումը. Փաստ

Դատաիրավական համակարգի, մասնավորաբար ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները ՀՀ սահմաններից փաստացի դուրս են եկել՝ դառնալով միջազգային հանրության կողմից քննարկվող թեմա։ «Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ առավոտյան ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական որոշում է եղել՝ ձերբակալել Հրայր Թովմասյանին, ապա միանգամից մտնել դատարան՝ կալանավորման թույլտվություն ստանալու։ Սակայն, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, նախօրեին տեղի ունեցած դեպքերը խառնել են իշխանությունների խաղաքարտերը։ […]

Էժան ինքնաթիռներում ջակուզի, սաունա չկա … Փաշինյանի շքեղության հանդեպ անզուսպ մղումը հարկատուների վրա միլինավոր դոլարներ է նստում. 168 Ժամ

ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլևս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այս օրերին վարչապետի աշխատակազմում քննարկվում է պետական միջոցներից ավելի քան 55 մլն դոլար դուրս գրել՝ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար: Ինչո՞ւ է մեկ […]

Տարօրինակ զարգացումներ իշխանավորների եւ Էդմոն Մարուքյանի մոտ Բուքիքիոյի հայտարարությունից հետո. Փաստ

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն: Թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են եւ փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։ Պարզաբանելու համար նիստին հրավիրվել են իրավաբան փորձագետներ, որոնք […]

Աննա Հակոբյանի խոսնակը ստիպված ստո՞ւմ է՝ խորացնելով կասկածները. yerevan.today /տեսանյութ/

Վարչապետի տիկնոջ մամուլի քարտուղարը «փարատել» է մեր մտահոգությունն ու անհանգստությունն առ այն, որ Աննա Հակոբյանը Վանաձորում ամուսնու գրպանն է դնում ինչ-որ բան, որը, ենթադրել էինք, դեղեր էին։ Ու ի՞նչ է ասում  Հասմիկ Հարությունյանը․ «Աննա Հակոբյանը և վարչապետը ներկա են գտնվել Վանաձոր քաղաքի տոնին, և տոնակատարության ժամանակ վարչապետին և կնոջը տվել են Վանաձորի խորհրդանիշ կրծքանշանները։ Քանի որ վարչապետն այն չի […]

Ձերբակալեք Արման Բաբաջանյանին, եւ նա ճիշտը կասի. Հրապարակ

Ձերբակալեք Արման Բաբաջանյանին, եւ նա ճիշտը կասի, թե ինչ է խոսել Նաիրի Հունանյանի հետ: Ինձ թվում է՝ այդ հանդիպմանը մոտ մեկ տասնյակ մարդ է մասնակցել, այլապես Արմանի քաջությունը, մեղմ ասած, չէր հերիքելու Նաիրի Հունանյանի հետ դեմառդեմ նստելու եւ խոսելու համար: Սենյակում, որտեղ կայացել է հանդիպումը (կայացե՞լ է, արդյոք, նման հանդիպում), ըստ Արման Բաբաջանյանի՝ եղել են […]

Հայտնի Թամամը ցուցմունք է տվել, որի դիմաց «ջրից չոր է դուրս եկել»: Բացառիկ տեղեկություններ. Ժողովուրդ

ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար: Այս քրգործում հիշատակվում են նաեւ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամայանի ու մի շարք այլ բարաձրաստիճան ոստիկանների անունները: Օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի