23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Շոյգուն Երեւանից մեկնեց Բաքու: ՌԴ ռազմական պատասխանատուի այցի ստվերային կողմը. 168 Ժամ

Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, և, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ:

Բանն այն է, որ ժամանակին՝ դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք,  ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երևանում և Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որևէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու: Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, և ոչ էլ Երևանում ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, և նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, և որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երևան, և ապա այստեղից մեկնել Բաքու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ