13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի․ 168․am

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ հավելելով, որ որևէ կարգավիճակ ինքը չունի: Հարցին, թե ի՞նչ հարցեր են իրեն տրվել, նա պատասխանել է, որ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է: […]

Ուշքի՛ արի․ Հրապարակ

Քանի մոտենում է հոկտեմբերի 27-ը, այնքան թեժանում են «Մեղրին հանձնելու» պլանների մասին անհեթեթ խոսակցությունները: Այդ մասին, դեմքի լուրջ արտահայտությամբ, ով ասես՝ չի բարբաջում եւ ով ասես՝ այդ բարբաջանքից չի բխեցնում, թե այդ հրեշավոր պլանի հետեւանք էր հոկտեմբերի 27-ը: Դատելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ նման խոսակցություններ ու քննարկումներ գեներացնող ՀՀ իշխանությունը, չի բացառվում, կարող […]

Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ. վարչապետի երեկն ու այսօրը. 168.am

Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է՝ շրջանցելով օրենքը։ Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց. կարևոր չէ՝ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քանի հազար դրամով։ Այնպես չէ, որ […]

Նախարարներն անձամբ են պահանջել բարձրացնել աշխատավարձը. Իրատես

Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել: Բաց ու թափանցիկ քաղաքականություն որդեգրած կառավարությունը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից, փաստորեն, թաքցրել է, թե ինչքան է բարձրացրել «ժողովրդի սրտի նախարարների» աշխատավարձը: Թերթի տեղեկություններով՝ աշխատավարձերի բարձրացման խնդրով նախարարներն անձամբ են դիմել Փաշինյանին, […]

«Տեսա՞ր ինչ էղավ» Ժողովուրդ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարու­թյուն էր արել. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախ­տում: Ես պաշտոնապես հայտարա­րում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»: ՀՔԾ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե հիմա կենտրոնացել են այն փաստի վրա, որ Նիկոլ […]

«ՔՊ-ին օդ ու ջրի պես գաղափարախոսություն է պետք. հասկացել են, որ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։ Թերթը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ այս հարցի հետ կապված լուրջ անհանգստացած է և փորձում է հնարավոր միջոցներ ներդնել՝ հստակ գաղափարական ուղղություն սահմանելու համար, բայց այնպես, որ շատ չտարբերվի […]

Փաշինյանը փաթեթներ է հավաքում «սկանդալի» համար. Իրավունք

Կառավարության կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն  մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է լրջագույն ստուգումներ իրականացնել ուժային նախարարություններում: Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել առաջիկայում հանրությանը հերթական «սկանդալային բացահայտումներով» կերակրելու համար: Այս ամենն առավել նրբանկատ իրականացնելու համար ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ինքն է դիմել Ն. Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով: […]

Տհաճ ելույթ, տհաճ պահվածք: Հայհոյանք-բանադրանք-բամբասանք փաշինյանական վարակիչ օրինակը. Հրապարակ

Մի վատ ավանդույթ հաստատեց Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, որն ուշիմ աշակերտի նման ընդօրինակում են թիմակիցները՝ կառավարության անդամներից մինչեւ պատահականորեն մանդատ ստացած վերջին պատգամավորը։ Նա շուրջ մեկուկես տարի է՝ իր ցանկացած ելույթ սկսում է հեղափոխության գովերգումով եւ ավարտում տարբեր կառույցներին ու անձանց ուղղված հայհոյանք-բանադրանք-բամբասանքով։ Ստրասբուրգում գտնվող Արարատ Միրզոյանն էլ երեկ հանդես է եկել […]

Նոր «պատվեր է»՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու. Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ առաջիկա­յում օրենսդիրների համար նոր «պատվեր է» իջեցվելու՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Եվրոպական կառույցների ներ­կայացուցիչների հետ խորհրդարանա­կանները պատրաստվում են քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Հատ­կանշական է այն, որ այս օրենքը բոլոր ժամանակներում քննարկվել ու այդպես էլ մնացել է կես ճանապարհին, քանի որ Արևմուտքը փորձում է […]

Հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդը հասել է 60 մլն դրամի. Ժողովուրդ

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է անդամների պարգևատրման չափը: Այսպես, օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի այս տարվա երրորդ եռամսյակի համար պարգևատրման ֆոնդի մեծությունը սահմանվել է 60 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ երկրորդ եռամսյակի համար ՀՀ հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդի մեծությունը կազմել է 36 մլն 860 հազար դրամ: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի