13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երիտասարդ դատավորները հեռանում են. Ժամանակ

Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, աստիճանաբար պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը ներկայումս սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ: Մասնավորապես՝ ներկայումս փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին եւ մի քանի […]

Ազատամարտիկները շտապ մեկնել են Արցախ. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ եւ մինչեւ նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման եւ […]

Իրավիճակը մոտենում է ողբերգականին. Հրապարակ

Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում մեջ գործող իշխանությունը լուրջ մրցակից է տեսնում ապագա քաղաքական մրցապայքարում։ Թերթի աղբյուրներն ասացին, որ Վանեցյանի դուրս գալուց հետո արդեն իսկ որոշակի քայլեր արվել են։ ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն եւ ստուգումներ արել։ Կարծես […]

Հատուկ զգուշացրել են: Փաշինյանի ընտանիքը, հատկապես տիկինը`անձեռնմխելի են. 168 Ժամ

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի օրերին օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցիչների նեղ շրջանակում լիկբեզ է անցկացվել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) վարչության երկու անդամներ երիտպատգամավորներին վերստին հիշեցրել են իրենց օրենսդրի պարտականություների մասին, եւ ոմանց տրվել են, այսպես ասած՝ վարքականոնների որոշակի դասեր՝ հիշելու, որ օդում լինեն, թե ջրում՝ բոլորը պարտավոր են մի մարդու պես հետեւել թիմ լիդերի՝ Նիկոլ […]

Խանութները կտուգանվեն. Ժողովուրդ

Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: […]

Պարո´ն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգա­րում. Հրապարակ

ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախա­րարության պարն էլ խախուտ կամրջին է բռնել: Մի հարցնող լի­նի՝ բա այս խաղաղ պայմաններում պարտիզան-պարտիզան կխաղա՞ն, որ դուք եք խաղում: «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգա­րում կրթությամբ, գիտությամբ, մշակույթով ու սպորտով զբաղվել: Պարո´ն Արայիկ Հարությունյան, իսկ պատկերացնում եք, թե Ձեր գլխավո­րած երկարահունչ անվամբ նախա­րարության աշխատակիցներն […]

Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել. 168.am

Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել: Հայաստանում նման դեպքեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Եվ եթե բանկի վրա անցյալ տարի իրականացրած հարձակումը և դրա հետևանքով ոստիկանի սպանությունը կարելի էր համարել օրինաչափությունից շեղում, ցավալի դեպք, ապա այս շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն արդեն սպառնում է օրինաչափություն դառնալ: Կրիմինալիստ կամ ոլորտի […]

Նիկոլ Փաշինյանի դեմ լարած թակարդ, գործ կհարուցվի՞ վարչապետի եւ մյուսների դեմ. Հայելի

Մոտ երկու շաբաթ առաջ իշխանության հարճի տիտղոսին հավակնող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն եւ իրավապահների ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Թովմասյանը ՍԴ անդամ դառնալուց առաջ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Դրա մաս […]

Պետական տեռոր:Ինչպե՞ս պատահեց, որ Գյումրիից դեպի Երեւան քայլող համակրելի երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների. Հրապարակ

Ինչպե՞ս պատահեց, որ համազգային ոգեւորությունից ու սեփական ձեռքով սեփական ճակատագիրը կերտելու էյֆորիայից հետո մենք այսպիսի անկում ապրեցինք։ Այնպիսի անկում, երբ ողջ երկիրը եւ մի քանի միլիոնանոց հասարակություն իր գերնպատակը տեսնում է ոչ թե համազգային իղձերի կատարման, ոչ թե զարգացած ու բարեկեցիկ երկիր կառուցելու, ոչ թե անկախ ու միջազգայնորեն ճանաչված Ղարաբաղ ունենալու, աշխարհին սեփական նվաճումներով ու […]

«Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…»: Ո՞վ է «ար­տա­հոս­քի» աղբյուրը. Իրատես

Ասում են, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…»: Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնապես աչքի են ընկնում Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանն ու ընդհատակում եղած ժամանակ Նիկոլին իրենց տանը պահած, «դաչաների տիրակալ» Հակոբ Սիմիդյանը: Սա­կայն «գոր­ծըն­թա­ցի» ող­բեր­գու­թյունն այն է, որ «ար­տա­հոս­քը» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի