12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատամարտիկները շտապ մեկնել են Արցախ. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ եւ մինչեւ նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն:

Օրաթերթը հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում մշտապես անցկացնում են զորավարժություններ տարվա ընթացքում մի քանի անգամ, երբ տեղի են ունենում պահեստազորի հավաքներ: Դրանք տարբեր չափերի են, տարբեր տեւողության` մեծ, փոքր:

Վերջերս ավարտված զորավարժությունների ընթացքում, ճիշտ է, մեծաթիվ պահեստազորայինների կանչ տեղի ունեցավ, բայց դա վերջին միջոցառումը չէր: Նման միջոցառումները շարունակական են, որեւէ բանի հետ ուղիղ կապ չունեն, մեր մարտական պատրաստվածությանը ուղղված կարեւոր միջոցառումներ են»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ