13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արթուր Դավթյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում «Հաց բե­րո­ղի» գոր­ծով. Իրատես

Ասում են, թե ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թ­յա­նի գլ­խին սև ամ­պեր են կու­տակ­վում: Ժա­մա­նա­կին Նի­կոլ      Փա­շի­ն­յա­նին պառ­լա­մեն­տից տա­նե­լու գնա­ցած, բա­րո­յա­կա­նութ­յան, ի­րա­վա­բա­նու­թ­յան նոր­մե­րի վրա­յով վա­ղուց     «սալ­դո» ա­րած, և դրա շնոր­հիվ նույն Նի­կո­լի «ձեռ­քից» ե­րեկ գե­նե­րալ-լեյ­տե­նան­տի կոչ­ման «ար­ժա­նա­ցած գլ­խա­վոր դա­տա­խազն այս օ­րե­րին նոր խնդ­րի առջև կկանգ­նի Ար­թուր Սարգ­ս­յա­նի՝ «Հաց բե­րո­ղի» գոր­ծի առն­չու­թ­յամբ: Չնա­յած ին­քը […]

Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն. Հրապարակ

Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել և այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թևանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ). Իրատես

Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու ժողովրդի միջեւ կապը խզվել է, իշխանավորները միայն իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից են նայում խնդիրներին։ Այսօր էլ, պարզվում է, շատ բան չի փոխվել, ուղղակի այդ կապը միայն վիրտուալ հատվածում է, այսինքն, ժողովուրդը դարձել է ֆեյսբուքյան հանրույթ (այն էլ` խիստ ընտրողաբար. սպիտակները մերոնքական են, սեւերը՝ […]

Այսպիսի խայտառակ ավարտ ունեցավ Փաշինյանի ընդդեմ կոռուպցիայի պայքարը. Հայելի

«Հետք»-ը հրապարակել է սենսացիոն տեղեկատվություն, համաձայն որի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով` այս տարվա հուլիս ամսից էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։  Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք […]

Արագ քայլերով՝ դեպի 37: Իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի. Հրապարակ

Մինչ մենք խոսում-ահազանգում ենք քաղաքական հետապնդումների եւ քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու անթույլատրելիության մասին, իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի։ Եվ Հրայր Թովմասյանի «գործի» շրջանակներում ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ ընկերների ու նախկին գործընկերների դեմ են գործեր հարուցվում։ Նրանց որպես կասկածյալ են ներգրավում եւ անգամ ձերբակալում են։ Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ […]

Հրայր Թովմասյանն ասել է, թե երբ հրաժարական կտա. Հրապարակ

Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետեւանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։ Էլ չասենք, որ այդ դեպքում մեղքը ոչ թե Հրայր Թովմասյանինն է, այլ` առաջին հերթին Արա Բաբլոյանինը, որը նոր իշխանությունների համար նույնպես անձեռնմխելի է ոչ միայն […]

Բուռն «չիստկա». Հրապարակ

Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերի Օսիպյանը։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։ Սմբատյանին նշանակել […]

Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը. 168 Ժամ

«Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը  կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի,  իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260  դրամից դարձել է […]

Մեծ փողեր`սեփական կամքով ու ճաշակով, առանց մրցույթի. Փաստ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից եւ մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր: Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ: Հասկանալի չէ, թե […]

Ավելի դաժան՝ զտումների փուլը: Ո՞վ է հաջորդը. Հրապարակ

Հեղափոխությունների ժանրի կանոններին համապատասխան, մարդիկ ակնկալում էին, որ ինչ-որ պահից սկսվելու են ռեպրեսիաները։ Սկզբում նախկին իշխանավորների ու մեծահարուստների նկատմամբ, չէ՞ որ հեղափոխության շարժիչ ուժն ընչազուրկ զանգվածն է, որն ատում է հարստությունն ու հարուստներին։ Հընթացս հեղափոխական մասսաները կսկսեն հիասթափվել հեղափոխությունից։ Իսկ հեղափոխությունն իրականացրած եւ հետո իշխանության եկած անձանց շարքերը կսկսեն նոսրանալ։ Մեկը գաղափարական տարաձայնությունների, մյուսը՝ նեղանձնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի