28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այսպիսի խայտառակ ավարտ ունեցավ Փաշինյանի ընդդեմ կոռուպցիայի պայքարը. Հայելի

«Հետք»-ը հրապարակել է սենսացիոն տեղեկատվություն, համաձայն որի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով` այս տարվա հուլիս ամսից էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ 

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով` նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։
Նույն պատկերն է փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Օրենքով սահմանված գործակցով փոխնախարարի աշխատավարձը 562 հազար 160 դրամ է, որը դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ։ Կառավարությունն առայժմ որևէ կերպ չի արձագանքել և չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Թեպետ կարծես թե մեկնաբանելու բան էլ չկա: «Հետք»-ը ստացած տեղեկությունը ստուգելու համար նախ գրավոր հարցմամբ դիմել է երեք նախարարությունների, որտեղից ստացված պատասխաններն ապացուցում են, որ իսկապես նախարարի աշխատավարձը հասցվել է 1,5 մլն. դրամի:

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը պետական կոռուպցիայի կոնկրետ օրինակ է: Իհարկե և’ նախարարները և’ փոխնախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան: Բայց ոչ միայն նրանք և, որ ավելի հատկանշական է, ո’չ թաքուն: Պետական պաշտոնյաների աշխատավարձը, ինչպես նաև պարգաևտրման չափն ու մեխանիզմները սահմանված են օրենքով, և այստեղ որևէ գաղտնի գործընթացի առկայություննն արդեն իսկ կասկածելի է:
Հանուն արդարության նշենք, որ նախկին իշխանության օրոք ևս պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնողներին` նախարարներին, փոխնախարարներին, բացի պաշտոնական աշխատավարձից, վճարվում էր նաև հավելյալ աշխատավարձ, որը տրվում էր այսպես կոչված սև բյուջեից: Պատճառն այն էր, որ իրականում նախարարի և փոխնախարարի աշխատավարձը ցածր էր: Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները սկզբնական շրջանում հրաժարվել էին այդ գործելաոճից, ավելին` հրապարակայնորեն քննադատեցին այդ պրակտիկան` ասելով, թե իրենց համար ծրարով փող բաժանելն անընդունելի է: Հիմա փաստորեն իրենք անում են նույն բանը` պետական բյուջեի հաշվին, այն էլ գաղտնի:

Եթե նախկինում այս երևությը ընդունված էր կոչել պետական կոռուպցիա, հետաքրիքր է` այսօր այդեն նույն երևույթը ինչպե՞ս է կոչվում` պետական առաջնային կարի՞ք, թե՞ Ազգային անվտանգության խնդիր: Մանկավարժների խատավարձը մի կերպ բարձրացրին 10 տոկոսով, ասում էին` փող չկա, իսկ նախարարներինը միանգամից մեկուկես անգամ: Փաստորեն ում համար կա, ում համար չկա: Իրականում աշխատավարձերի գաղտնի բարձրացմամբ` ավարտվում է Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարը: Ավարտվում է խայտառակ անփառունակ ձևով, որովհետև այս գաղտնի հանձնարարականից պարզ է դառնում, որ կառավարությունում նստածները առաջնորդվում են` «եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով:
 Հայկ  Դավթյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ