27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարո´ն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգա­րում. Հրապարակ

ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախա­րարության պարն էլ խախուտ կամրջին է բռնել: Մի հարցնող լի­նի՝ բա այս խաղաղ պայմաններում պարտիզան-պարտիզան կխաղա՞ն, որ դուք եք խաղում: «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգա­րում կրթությամբ, գիտությամբ, մշակույթով ու սպորտով զբաղվել: Պարո´ն Արայիկ Հարությունյան, իսկ պատկերացնում եք, թե Ձեր գլխավո­րած երկարահունչ անվամբ նախա­րարության աշխատակիցներն ինչ­պես էին զբաղվելու կրթության, գի­տության, մշակույթի և մանավանդ սպորտի հարցերով, եթե տարրական գիտելիքներ չունենային մայրենի լեզվից կամ հայոց պատմությունից:Խոսքը նաև Ձեզ է վերաբերում, պարո´ն Հարությունյան, որ մի կերպ էշը ցեխից հանեցիք Թումանյանի քառյակը կարդալիս: Հուսամ՝ լատի­նատառ տեքստից չէիք կարդում…

Սա ինչ պատճառաբանություն է, թե, իբր, հայ մաթեմատիկոսին ու քիմի­կոսին հայերեն իմանալը պարտադիր չէ: Ուզում եք ասել՝ ձեզնից առաջ մարդիկ այդքանը չե՞ն հասկացել, որ հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակ պարտադիր են դարձրել ու պահանջել, որ ուսանողները մի հատ էլ ստուգարք հանձնեն:Մեկ էլ բլթացնում եք, թե «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատ­մության» դասաժամերը խանգա­րում են ժամանակակից կրթական ծրագրեր կազմելուն: Վայ, սուտա­սաններ… Բա որ խանգարում են, ինչո՞ւ եք կաշիներդ փրկելու համար արդարանում, թե ամեն ինչ մնալու է բուհի հայեցողությանը՝ կուզեն կդասավանդեն, կուզեն՝ չեն դասավանդի: Ու եթե ուզենան դասավանդել, ձեր ժամանակակից կրթական ծրագրերը չեն տուժի:

Ինչևէ, արդեն հայտնի է, որ «Կրթության և գիտության մա­սին» նոր օրենքի նախագծի աշխա­տանքային տարբերակում հայերե­նագիտական և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասա­վանդման դրույթը հանված է, ինչը ենթադրում է, որ պետական և ոչ պե­տական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում այդ առարկանե­րի դասաժամերը հանվելու են դասա­ցուցակներից: Իսկ ինչ մնում է բուհե­րի ցանկությանը՝ դասավանդել, թե ոչ, տեխնիկապես հեշտ լուծելի հարց է: Մնում է, որ ՀՀ մնացած բուհե­րում, որոնցում տակավին ռեկտորափոխություն չի իրականացվել, այդ պաշտոնում նշանակվեն Արայիկ Հա­րությունյանի մարդիկ և հայոց լեզվի հարցը լուծեն «գեղական կարգով»:

Ահա և հասկացանք, թե ինչ է ուզում անել ՀՀ կառավարությունում Սորոսի քվոտայով պորտֆել ստա­ցած Արայիկ Հարությունյանը: Կա՞ արդյոք հայ մարդուն իր ազգային արմատներից կտրելու ավելի հեշտ եղանակ, քան նրա լեզուն, մշա­կույթը և պատմությունն անկարևոր համարելն ու մոռացության տալը: Եվ այս կառավարության ղեկա­վարն ամերիկաներում մեծ-մեծ խո­սում է հայապահպանության, հայի տեսակի, հայ մարդու ինքնության մասին: Պարո´ն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, ո՞վ է նրան պատգամել այդ գործով զբաղվել, եթե հայտնի է, որ ՀՀ քաղաքացին նման պատվեր չի իջեցրել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ