03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Շոկ: Հրայր Թովմասյանի դեմ գործարարից շանտաժով ցուցմունք են կորզել. Հրապարակ

Երեկվանից մամուլում տեղեկություններ կան, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տված գործարարը ցուցմունքում նշել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը ձեռք բերելու նպատակով, իր բարեկամի առաջարկությամբ, հանդիպել է Թովմասյանի հետ, ով ասել է, որ նման տարածք է վաճառում, սակայն հետագայում ինքը հրաժարվել է տարածքը ձեռք բերելու մտադրությունից։ Ավելին, նշված հանդիպման փաստը ժխտող բարեկամի՝ Նորայր Փանոսյանի հետ առերեսման ժամանակ  գործարարը նշել է, որ չի հիշում Թովմասյանի հետ հանդիպման ո՛չ վայրը, ո՛չ ժամը, ո՛չ էլ այլ մանրամասներ։ Մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս հարցաքննությունից։ Նշված գործարարը ՍԴ նախագահի դեմ ցուցմունք է տվել չորրորդ անգամ անընդմեջ հարցաքննվելիս։

Ավելին՝ հարցաքննությունից առաջ նրան են ներկայացրել մեկ այլ քրեական գործով իր կողմից փողերի լվացման հիմքով ձերբակալելու մասին որոշում եւ սպառնացել են 6-10 տարվա ազատազրկմամբ։ Գործարարը, փաստաբանի խորհրդով, 30 րոպեով խնդրել է հետաձգել հարցաքննությունը, ապա վերադառնալով՝ ընդունել է Թովմասյանի դեմ ցուցմունք տալու առաջարկը եւ նշել, որ չի հիշում հանդիպման վայրն ու մանրամասները։ Որից հետո նրան ձերբակալելու վերաբերյալ որոշման տեքստը պատռվել է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ