24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը հիմա էլ բաճկոն է կարում Փաշինյանի համար. Հայելի

Կառավարության մամուլի ծառայությունից նախօրեին լուր տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը:

 

Խոսքը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ֆաբրիկաների բացման մասին է: Կառավարության տարածած լուսանկարներից երևում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների թվում է ինքը` Սամվել Ալեքսանյանը, և նրա դուստրը, որը «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրենն ու սեփականատերն է: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշների կարի ֆաբրիկաները: Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլի» և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլը» համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:

2020 թվականին «Ալեքս տեքստիլը» նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

Փաստորեն, ոչ մի հեղափոխություն Սամվել Ալեքսանյանի կյանքում ոչինչ չի փոխում. նրան հաջողվում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր իշխանավորների, այդ թվում բոլոր ժամանակների վարչապետների ու նախագահների հետ և այդ հարաբերությունները ծառայացնել ի նպաստ սեփական բիզնեսի ծաղկման ու բարգավաճման: Ավելին` նրան հաջողվում է ոչ միայն ընդլայնել բիզնեսները, այլև նվազեցնել պետությանը վճարվող հարկերը:

2019 թվականին Սամվել Ալեքսանյանը տարրալուծել է իր բիզնեսները «Ալեքս ընդ հոլդինգ»-ը բաժանել է երկու մասի` «Սիթի» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունենրի: Նրանցից «Սիթի» ընկերությունը 2019 թ. առաջին 9 ասում վճարել է 5 մլրդ 670 մլն դրամ, «Ալեքս ընդ հոլդինգ»-ը` 4 մլրդ 749 մլն դրամ: Իսկ «Ալեքս տեքստիլ» ընկերությանը  կառավարությունը հարկային արտոնություն է տվել: Մի խոսքով` Սամվել Ալեքսանյանը հիմա էլ բաճկոն է կարում Փաշինյանի համար:

 
Հայկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ