23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քայլո՞ղ, թե՞ թռչող պատգամավորներ. ճոխ «վոյաժներ»․Ժողովուրդ

Պաշտոնյաների գործուղումների հարցը միշտ թոփ թեմաների թվում է եղել, եւ կապ չունի` որ իշխանությունների օրոք: Հենց այս օրերին էլ, երբ խորհրդարանում ընթանում են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, գործուղումների թեման կրկին արդիական է: Եվ հետաքրքիր է, որ անգամ օրենսդրի ներկայացուցիչներն են բարձրաձայնում հենց իրենց գործընկեր- պատգամավորների շռայլ գործուղումների հարցն ու հաշվետվություն պահանջում նրանցից:

Օրինակ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այն կարծիքին էր, որ պատգամավորներ կան` ավելի շատ թռնում են, քան քայլում, եւ հանրությունը չգիտի` նրանց` երկրին տված օգուտը որն է: Նա մասնավորապես առաջարկում էր, որ գործուղումների արդյունքների վերաբերյալ պատգամավորները հաշվետվություններ ներկայացնեն:

Եվ միայն այդ ժամանակ պարզվեց, որ ԱԺ աշխատակազմը խիստ վերահսկողություն է սահմանում գործուղումների հետ կապված` սկսած տոմսերի գներից մինչեւ պատվիրակությունների ծրագրով պայմանավորված` արտերկրում լինելու ժամանակահատվածը:

Եվ իսկապես, գործուղումների թեման միշտ արդիական է եղել եւ նաեւ այս գումարման խորհրդարանի ընթացքում հատկապես այն բանից հետո, երբ մայիսին կառավարությունըպահուստային ֆոնդից Ազգային ժողովին հատկացրեց շուրջ 900 մլն դրամ: Եվ պարզ դարձավ, որ 2019 թվականի բյուջեով առաջացած պակասուրդի մի մասը պայմանավորված է 7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորների ու հանձնաժողովների թվի ավելացմամբ։

Ավելացվել են նաեւ ԱԺ նախագահի եւ պատգամավորների արտասահմանյան գործուղումների ծախսերը: Օրինակ` Արարատ Միրզոյանի գործուղումների թվին ավելացել էին այցեր Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ:

Եվ, ահա, բավական հետաքրքրություն են ներկայացնում, օրինակ, սեպտեմբերի գործուղումների տվյալները: Այսպիսով, Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների՝ 2019 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսվել է 48,052,413 ՀՀ դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելի է մոտ 14 մլն դրամով կամ մոտ 30 տոկոսով (34,539,366 դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ` ավելի է կրկնակի (24,672,330 ՀՀ դրամ): Եվ ուսումնասիրելով սեպտեմբեր ամսվա գործուղումների տվյալները` պարզ է դառնում, որ իսկապես այդ ամսվա համար աննախադեպ թվով գործուղումներ են եղել տարբեր ուղղություններ եւ մեծ թվով պատգամավորների մասնակցությամբ:

Եվ այնպես չէ, որ գործուղման մեկնողների թվում եղել են միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Օրինակ, սեպտեմբեր ամսվա ընթացքում գործուղման մեկնող պատգամավորների թվում են եղել Աննա Կարապետյանը, Գոռ Գեւորգյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Մելքումյանը, Արմեն Փամբուխչյանը,Էդմոն Մարուքյանը եւ այլք:

Բացի սեպտեմբեր ամսվա գործուղումների ցանկից, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է յոթերորդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր մինչեւ այժմ եղած գործուղումները եւ առանձնացրել այն պատգամավորներին, որոնք այս ընթացքում ամենից շատն են մեկնել պաշտոնական գործուղումների: Եվ ցանկն ուսումնասիրելիս հետաքրքիր պատկերի ականատես եղանք: Հետաքրքիր է` որքան էլ ընդդիմադիր պատգամավորներն են քննադատում շռայլ գործուղումները, սակայն նրանցից ներկայացուցիչներ եւս կան այդ ցանկում:Այսպիսով ներկայացնենք պատկերը թվերով.

Վլադիմիր Վարդանյան` 14 գործուղում,Միքայել Մելքումյան` 13,Ռուբեն Ռուբինյան` 12,Էդմոն Մարուքյան` 12,Անուշ Բեղլոյան` 12Ալեքսեյ Սանդիկով` 11Հովհաննես Իգիթյան` 9,Միքայել Զոլյան` 8,Նաիրա Զոհրաբյան` 7,Ալեն Սիմոնյան` 7,Անդրանիկ Քոչարյան` 7,Աննա Կարապետյան` 7,Համազասպ Դանիելյան` 7,Վահե Էնֆիաջյան` 7,Արարատ Միրզոյան` 6,Տիգրան Ուրիխանյան` 6,Արկադի Խաչատրյան` 6,Մխիթար Հայրապետյան` 6,Սոս Ավետիսյան` 6,Տաթեւիկ Հայրապետյան` 6,Նարեկ Զեյնալյան` 6:

Մյուս պատգամավորների գործուղումները 6-ից քիչ են, եւ, իհարկե, կան պատգամավորներ, որոնք առհասարակ գործուղումների չեն մեկնում:

Թվերը վերցված են ԱԺ պաշտոնական կայքում ներկայացվծ տվյալներից: Եվ իսկապես, թվերն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն իրենց գործուղումների քանակով եւս չեն զիջում իշխանականներին: Հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության կազմում բավական ակտիվ է Տիգրան Ուրիխանյանը, ով հաճախակի հայտարարում է կա՛մ քաղաքականությունից դուրս գալու, կա՛մ մանդատը վայր դնելու, կա՛մ էլ ԲՀԿ-ից դուրս գալու մասին:

Բայց պարզվում է` նա այս հարցում ակտիվ է:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գործուղումներներն էլ արդեն 6-ն են, սակայն սա դեռ վերջնական թիվը չէ, եւ մինչեւ տարեվերջ նա դեռ այլ երկրներ եւս կմեկնի: Եվ իսկապես այստեղ հարց է մնում բոլոր գործուղման մեկնողների, այդ թվում` ընդդիմադիրների օգտակար գործողության գործակիցը: Եվ բացի այս, գործուղումից հետո մամուլի ասուլիս հրավիրելով եւ պատմելով հանդիպումների մասին` ճիշտ կլինի նաեւ դա ներկայացնել հաշվետվության տեսքով, ինչպես դա արվում է կառավարության պարագայում` մանրամասը ներկայացնելով տվյալներ, այդ թվում` բոլոր հանդիպումների, պայմանավորվածությունների, հրավիրող կողմի մասին:

Սակայն միեւնույն ժամանակ սա էլ երաշխիք չէ, որ կառավարության անդամների գործուղումները արդյունավետ են:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ