09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մի քանիսն էլ կլքեն «Իմ քայլը»․«Հրապարակ»

«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհությունների տեղիք է տվել․ ոմանք հրապարակային արտահայտվել են՝ ասելով, որ արտահերթ ընտրություններն ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ իրենց գլխին ֆիզիկական բռնության վտանգն է կախված, ու պետք է վերջ դնել այս […]

Ավինյանի թափը կհերիքի՞․ Իրավունք

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրա­պարակել եւ մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորու­թյուններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո-այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշի­նյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց […]

Սա բացառիկ խայտառակություն է եւ ինքնախոստովանական ցուցմունք․ Հրապարակ

Այն, ինչ կատարվում է Հա­յաստանում, աբսուրդի ժանրից կարող էր լինել մինչև նոյեմբերի 10-ը, բայց Հայաստանում այլևս ոչ ոք ոչ մի բանից չի զարմա­նում: Չի զարմանում, երբ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանավոր պայմանավորվածություններ են կա­յացվել, հետո՝ դրանից 3 ամիս անց, Հրանտ Բագրատյանի գրառումից հայտնի է դառնում, և փոխվարչապետը ստիպված է լինում ԱԺ […]

Պողոսների զանգվածը միայն մեկ անգամ դուրս եկավ փողոց․ Հրապարակ

Մեր 30-ամյա պատմության ընթացքում տարբեր փուլեր ենք ունեցել․ հույսի ու ոգեւորության, հուսահատության եւ արտագաղթի, համազգային միասնականության եւ հանրության խայտառակ պառակտման։ Եղել են շրջաններ, երբ շարքային մարդն ապրել է իր կյանքով, իշխանությունը՝ իր։ Նրանց ճանապարհները չեն հատվել, եւ նրանց նպատակներն ու զգացումները եղել են հակոտնյա։ Այդ շրջաններում ՀՀ քաղաքացին լիովին օտարվել է իշխանությունից, պետությունից, կառավարումից։ Հենց […]

Դուրս շպրտել, նոր անցկացնել ընտրություններ․ Հրապարակ

Հայ ազգային ճակատ» բարեսիրական կազմակերպության հիմնադրման արարողությանը երեկ ներկա էր նաեւ Վազգեն Մանուկյանը։ Նա, արձագանքելով հարցին, թե բեկումնային ինչ փոփոխություն սպասենք Հայրենիքի փրկության շարժումից՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, ասաց․ «Ոչ մի միայնակ գործողություն բեկումնային չի լինում, գործողությունների գումարը կարող է բեկումնային լինել, եւ շատ կարեւոր է, որ այդ գործունեությանը մասնակցի ողջ ժողովուրդը, ոչ թե հույսը […]

Մարտի 1-ից Հայաստանը նոր փուլ է մտնում․ Ժողովուրդ

Եվրոպական միությունն արդեն ծանուցել է Հայաստանին, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն արդեն ավարտվել է: Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Իսկ ի՞նչ է արվել ԵՄ- Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով այս տարիների ընթացքում: Նախ՝ նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի […]

Փաշինյան-Ծառուկյան ստվերային պայմանավորվածություն․ Իրավունք

Գնալով ավելի են խորանում  այն լուրերը, որ ստվերային  պայմանավորվածություններ կան Ծառուկյանի ու Փաշինյանի միջեւ: Դրանք վերաբերում են խորհրդարանի ապագա  ընտրություններին, ընդ որում, խոսվում է, որ Նիկոլը երաշխավորել է ԲՀԿ-ի լուրջ ներկայությունը ապագա ԱԺ-ում, եթե նա մնա վարչապետի պաշտոնում ու կազմակերպի այդ ընտրությունները: Նիկոլի միակ պահանջը եղել է այն, որ ԲՀԿ-ի ցուցակում չլինեն Գեւորգ Պետրոսյանը եւ […]

Իրավապահները մոլորվել են՝ 10 000-ից ավել մարդ փախել է պատերազմի դաշտից․ Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ նախաքննական մարմինները հայտնվել են խնդրի առջեւ: Շուրջ 10 հազարից ավելի անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պատերազմի դաշտից փախչելու կամ մարտական դիրքը լքելու վերաբերյալ: Եվ դա է պատճառը, որ նախաքննական մարմինները պատերազմի ժամանակ դիրքը լքած կամ փախած անձանց այս օրերին կանչում են հարցաքննության, իսկ մարդիկ էլ ցուցմունք են տալիս՝ նշելով. […]

Առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանը աննախադեպ «բարձունք» գրավեցին հայոց պատմության մեջ․ Փաստ

«Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, եւ որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան […]

Թարս կապուտ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, համախոհները, որոնք արտահերթ ընտրությունների օրակարգով հանդիպել էին վարչապետի հետ, «մանթրաժի» մեջ են «Իմ քայլի» որոշումից, որով հայտարարվեց արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին։ Բացատրությունը, ըստ իշխանականների՝ չկա հանրային պահանջ։ Այդ գործիչների թվում են ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, Արամ Զավենի Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, Արման Բաբաջանյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի