09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

2.5 տարվա հեղափոխական իներցիայով ապրած հասարակությունը մտնում է դեպրեսիայի մեջ․168 Ժամ

Հայաստանն ապրում է հաստատուն իներցիայի ռեժիմում։ Այնպես չէ, որ դա միայն հետպատերազմական ռեժիմ է, այսպիսին էր Հայաստանի կյանքը նաև 2018 թվականից հետո, երբ ամեն ինչ ընթանում էր հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո։ Էյֆորիան փոխարինել էր ռազմավարությանն ու ծրագրերին, երկիրն ապրում էր առանց զարգացման որևէ կոնցեպտի՝ նախկինից մնացած համակարգերի լավ կամ վատ աշխատանքով ու հեղափոխական դատարկաբանությամբ։ Հասարակությանը […]

Նախարարը Պոլիտեխնիկում ունի իր «սրտի» թեկնածուն․ Փաստ

Օրերս տեղի ունեցավ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ամփոփիչ-հաշվետու ասուլիսը, որտեղ նա մանրամասն անդրադարձավ ոլորտի հաջողություններին ու ապագայի ծրագրերին: Սակայն շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ Արշակյանը, լինելով ԲՏԱ նախարար, հանկարծ սկսեց մեծ ոգևորությամբ խոսել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, իսկ ավելի ստույգ՝ այդ բուհի ռեկտորի պաշտոնի մրցույթի մասին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը գործում է […]

Փաշինյանը պատրաստվում է Մոսկվա այցին․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։ Թե որն է այցի նպատակը, ինչ հանդիպումներ է ունենալու եւ ինչ հարցեր է քննարկելու, մեզ չհաջողվեց պարզել։ Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան, երեկ ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։ […]

Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու․ Հայաստանի Հանրապետություն

Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետև սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարևանությամբ: Վերջիններս իրենց այդ քայլը հիմնավորել են […]

Քաղավիացիայի կոմիտեի տուրիստ ղեկավարի ամուսնու արկածները ․ Իրավունք

Հայաստանի Հանրապե­տության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կո­միտեի նախագահ, Կոպենհագենից Երևան տեղափոխված Տաթևիկ Ռևազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձա­ռու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագա­յում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սա­կայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սև […]

Նիկոլը գիտի՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում․ «Իրավունք»

«Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչա­պետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի: […]

Ընդդիմությունը մեկ ճանապարհ ունի․ Հրապարակ

«Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը և ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծությունները՝ համաձայնե՞լ ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, թե՞ հրաժարվել՝ գնալով փողոցային պայքարի ճանապարհով, մնացին անցյալում։ Այլևս չկա այդ դիլեման, և մնում է հանրային պայքարի տարբերակը, ճնշումները։ Իհարկե, ասպարեզ են գալիս նաև հակասահմանադրական ուղիները, սակայն փաստ է, որ դրանց համար ճանապարհ բացեց հենց ինքը՝ […]

Արտերկրի գործարարները «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված՝ ներդրումներ անելու առաջարկները․ Փաստ

Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։ Թերթի […]

Իշխանական պատգամավորների վախը վարկերն են․ Փաստ

Ինչպես հայտնի է, աղվերանյան հանդիպումից հետո «իմքայլականները» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «որոշել» են, որ հանրության շրջանում արտահերթ ընտրության պահանջ չկա, ու իրենք պիտի շարունակեն պաշտոնավարել: Փորձագետներն արդեն նշում են մի շարք պատճառներ, որոնք հիմք են դարձել արտահերթի գաղափարից հրաժարվելու համար, թեպետ քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, որ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրության «թեզի» շրջանառումն ինքնին մանիպուլյացիոն […]

Սասուն Միքայելյանի դուստրը՝ Կոտայքի փաստացի մարզպետ․ Հրապարակ

Կոտայքի նորանշանակ մարզ­պետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետա­րանի կայքում զետեղված տեղե­կության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդա­կանի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա: Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա: Թեպետ, մեր տեղեկություններով, Մեսրոպ Մեսրոպյանն ունի օգնական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի