Նիկոլը գիտի՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում․ «Իրավունք»
«Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչապետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի:
Մենք հարցն ուղարկել ենք կառավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան: Բայց կառավարությունից, ինչպես որ ենթադրվում էր, ստացել ենք հետևյալ պատասխանը.
«Ձեր հարցի հասցեատերը կառավարությունը չէ»:
Լավ, բա այդ դեպքում ո՞վ պետք է բացատրի, թե այն դեպքում, երբ վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլը մի գլուխ պնդում է, թե ապրում է «չոր» աշխատավարձով, նրա ընտանիքի անդամներն այդ ո՞ւմ հաշվին են ամիսը մի քանի անգամ հսկայական փողեր տալիս ինքնաթիռների տոմսերի համար, էլ չասած, այդ ուղևորությունների մնացած գերթանկարժեք մյուս բոլոր ծառայությունների մասին: Ու քանի դեռ հստակ բացատրություն չեն տվել, մնում է մտածել, որ Նիկոլը պարզապես ստում է՝ խոսելով «չոր» աշխատավարձով ապրելու մասին:
Չնայած, միգուցե կառավարությունից տվեցին հենց այն պատասխանը, որը կարող էին տալ: Այսինքն՝ հարց է, Նիկոլը գիտի՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում, որ հանրությանն էլ մի բան կարողանա ասել»,-գրում է թերթը:
Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: