09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանին մերժող համայնքապետերից կազատվեն։ Նոր հակասահմանադրական նախագիծ․Հրապարակ

Հայաստանում մի շարք համայնքապետերի, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։ Կառավարությունը հերթական հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչեւ նորընտիր ավագանու ձեւավորումը։ Սակայն նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։ Ճիշտ հակառակը՝ կառավարությունը համայնքապետի […]

Ինչո՞ւ Բենզին Ռուբոն «Ռան Օյլը» վաճառեց հենց Գռզոյին․ Ժողովուրդ

Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ վաճառել է իր ընկերությունը: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով: Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ եւ, […]

Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու համար ԲԷՑ-ի 3 բարձրաստիճան աշխատակից հեռացվել է․ Հրապարակ

«Բարձրավոլտ էլեկտրա­ցանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տե­ղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրա­վական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը: Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Գևորգ Վիրաբյանից, սակայն նա հարցին պատասխա­նելու փոխարեն նախ փորձեց ճշտել, թե որտեղից է մեզ տեղեկությունը: «Ձեզ ո՞վ է ասել, հիմա ինձ էլ տեղե­կություն է հասել, որ Դուք […]

Իշխանությունը «ok»-ի է սպասում։ Փաշինյանը կփոխի՞ որոշումը․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը: Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել եւ ունենալ իրենց […]

Ցտեսություն ինքնիշխանություն․ Հրապարակ

Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, եւ […]

Հայաստանի համար միակ ելքը դարձել է Նիկոլ Փաշինյանի ելքն իշխանությունից․ 168 Ժամ

Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել […]

Ալիեւը զարմացել է, որ Փաշինյա­նը հանձնել է այն, ինչ հանձնել է․ 168 Ժամ

Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցու­թյամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը: Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրա­ժարվեց Պուտինի […]

Փիառ և ներշնչանքի թատրոն․ Հրապարակ

Միշտ կլինեն մարդիկ, որոնք իշխանություններին ծառայություններ կմատուցեն, կհաճոյանան՝ մի բան պոկելու ակնկալիքով, կամ էլ՝ իշխանություններին մոտ լինելը, այսպես կոչված՝ շքախմբում լինելը կբարձրացնի նրանց ցածր ինքնագնահատականը։ Եթե մեզանում գեթ մեկ մարդ կա, որը պատրաստ է թշնամուն աջակցել, որ նա հաղթի, և պատրաստ է իր հայրենիքի դեմ աշխատել՝ տեղեկատվություն տալով հակառակորդի բանակին։ Եթե կա գեթ մեկ մարդ, […]

Գեւորգ Պետրոսյանը վայր կդնի՞ մանդատը․ Ժողովուրդ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Իհարկե, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տևական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տևական ժամանակ կորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին […]

Նիկոլն ահավոր փրփրել է, սպառնացել, որ բոլորի պարգևավճարները կկտրի, իսկ ոմանց կդարձնի «բոմժ»․ Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի՝ Նիկոլը ծայրահեղ դժգոհ է իր կուսակիցների՝ Գյումրիի հանարհավաքի խայտառակ սակավամարդությունից. մասնակցում էր շուրջ 200 մարդ։ Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլն ահավոր փրփրել էր, ՔՊ Շիրակի կառույցն անվանել «պորտաբույծների հավաքածու» և սպառնացել, որ բոլորի պարգևավճարները կկտրի, իսկ ոմանց կդարձնի «բոմժ»։  Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի