09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը․ Հրապարակ

Երեկ ԶՈւ 41 հրամանատարներ հանդես եկան հայտարարությամբ․ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․ անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԶՈւ-ն պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ […]

Արարատ Միրզոյանը բավական դժգոհ հեռացել է․ Հրապարակ

ԶՈւ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։ Պատմեցին, որ Միրզոյանը հեռացել է բավականին դժգոհ, թեեւ չի բարձրաձայնել։ Ուշագրավ է, որ երեկ նա չերեւաց հրապարակի հանրահավաքում։ […]

Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում. Հրապարակ

Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երեւացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։  Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով եւ թեւերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։ Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը եւ պահանջում են […]

Խեղճ ու վախեցած․ 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը վախենում է, վախենում է այնքան, որ արդեն չի կարողանում, իսկ գուցե չի ցանկանում թաքցնել սեփական վախը։ Այդ վախն արտահայտվում է ոչ միայն ոստիկանապատ փողոցով քայլելիս։ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ևս վախի ու խեղճության համադրություն էր։ Նախկին Նիկոլ Փաշինյանից գրեթե ոչինչ չի մնացել․ չկան նախկին բղավոցներն ու հայհոյախոսությունը, նա կորցրել է նախկին էնտուզիազմն ու […]

Գլխավոր դատախազը իր վարորդին վարչության պետ է նշանակել․ Politik.am

Միայն Հայաստանում և միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կարող է կոռուպցիայի դեմ անխոջ պայքար մղող գլխավոր դատախազը տարատեսակ մութ և կասկածելի պատմություններով հայտնի լինել: Փաշինյանի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզվում է սիրում է իրեն ծառայություն մատուցողներին շռայլ վարձահատույց լինել: Ինչպես Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններից մեկն է պարզել՝ կոռուպցիայի դեմ կյանքի և մահվան պայքար մողող […]

Ազգակործան հեղափոխության ծնունդ ՍԴ-ն դակել է հանուն ՀԴՄ կտրոնների տեռորիստական քաղաքականության․ 168 Ժամ

Ինչպես և օրեր առաջ հրապարակմամբ մենք  կանխատեսել էինք, գործող իշխանության գրպանային  Սահմանադրական դատարանը (ՍԴ) փետրվարի 19-ին Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հարկային օրենսգրքի դրույթները, որով սահմանադրական կնիք դրեց Փաշինյանի կառավարության՝ որպես բարեփոխում հրամցվող, սակայն իրականության մեջ՝ ՀԴՄ կտրոնների տեռորիստական քաղաքականության վրա։ Ուստի, բոլոր  այն քաղաքացիները, որոնք քվեարկել են օրվա իշխանությունների օգտին և զբաղվում են սննդի ոլորտի բիզնեսով, թող չբողոքեն […]

Նրա ամեն օրը աղետ է պետության համար․ Փաստ

Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին երբեք մատների արանքով չեմ նայել։ Նա եզակի պաշտոնյաներից է, որն իր ենթագիտակցության շերտերում առկա նպատակադրումների մասին բարձրաձայնում է ու դրանք ամեն գնով իրականություն դարձնելու միջոցներ ձեռնարկում: Պետք է խոստովանել՝ Նիկոլ Փաշինյանի նման ոչ ոք չի կարող հանրահավաք անել: Ավելին, եթե նա լիներ ընդդիմություն, ապա, վստահ եմ, հիմա առնվազն երեք անգամ իշխանափոխություն էր […]

Փաշինյանը թաքցնում է կարեւոր տեղեկությունը պետական գաղտնիքի անվան տակ․ Ժողովուրդ

Մինչ ռուսական կողմը երեկ ամեն կերպ կշտամբում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկանդեր»-ին վերաբերող հայտարարությունների համար, պարզվում է՝ վարչապետի աշխատակազմը փորձում է պետական գաղտնիքի անվան տակ պատերազմին վերաբերող այլ հանգամանքներ թաքցնել: Նախ՝ ամեն ինչի մասին սկզբից. 23-ի երեկոյան՝ «Առաջին լրատվական»-ի եթերում հրապարակված հարցազրույցի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին […]

Բյուջեն անպատիժ թալանում են․ Ժողովուրդ

2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաև իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից օրաթերթը տեղեկացավ, որ դրանց թիվը նվազել է: Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը […]

Արսեն Թորոսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենին 5 միլիոն դրան աշխատավարձ է սահմանել․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։ Ուշագրավ է, որ այս աստղաբաշխական աշխատավարձի մասին կոլեկտիվն իմացել է կրճատումից հետո, երբ այն դարձել է 4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի