09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նիկոլ Փաշինյան․ սգո թափորի զվարթ առաջնորդը․ «168 ժամ»

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քաղաքականության տրամաբանությամբ վերլուծելու ու հասկանալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են, քանի որ այդ գործընթացների հիմնական գեներացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում է ամենևին ոչ քաղաքական դրդապատճառներով։ Կատարվողի խորքային պատճառները խիստ անձնական են և պայմանավորված են առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներով կամ դրանց բացակայությամբ, աշխարհայացքով կամ դրա բացակայությամբ, արժեքային համակարգով […]

Երկրի ավերակ կողմը․ «Փաստ»

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հաջորդ գիրքը կվերնագրի «Երկրի ավերակ կողմը»։ Այդ գլխագրի ներքո նրան ավելի հեշտ կլինի նկարագրել այն ավերակները, որ մնալու են իրենից հետո։ Ինչո՞ւ եմ կարծում, որ Նիկոլը գիրք կգրի, որովհետև պաշտոնանկությունից հետո չպիտի նրա հետ որևէ բան պատահի, բացի օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելը։ Մի առիթով ասել եմ, հիմա […]

Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու․ «Հրապարակ»

Փետրվարի 25-ի երեկոյան՝ ՀՀ ԶՈւ ԳՇ տարածած հայտարարությունից հետո լուր տարածվեց, թե Օնիկ Գասպարյանին են այցելել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որոնք փորձել են համոզել նրան՝ հրաժարական տալ։ Անգամ հանդիպումից մանրամասներ էին ներկայացնում, թե աշխատասենյակի դուռը ներսից կողպել են, որ ճնշում գործադրեն ԳՇ պետի վրա։ Մի […]

Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»

Զինված ուժերի գլխավոր շտաբի և բանակի հրամկազմի՝ նախօրեին արված հայտարարությունը Հայաստանում ստեղծել է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ։   Նիկոլ Փաշինյանն առնվազն մասամբ կորցրել է իշխանությունը, նա այլևս չի տիրապետում պետության ամենաազդեցիկ ուժային կառույցին՝ բանակին։ Ընդ որում, ամենաազդեցիկը լինելով՝ բանակն իրականում նաև ամենալեգիտիմ կառույցն է՝ ինչպես հասարակության ունեցած անվերապահ վերաբերմունքի առումով, այնպես էլ՝ այն իմաստով, որ […]

Երբ է առաջին անգամ Օնիկ Գասպարյանը հակադրվել Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ»

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչև հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։  Մի բան փաստ է. առաջին անգամ չէ, երբ Օնիկ Գասպարյանը հակադրվում […]

Ինչու երթի օրը Միրզոյանը Փաշինյանի կողքին չէր. «Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է: Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել, նրա կողքին էին իր թիմակիցները, սակայն ԱԺ նախագահ Միրզոյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա կողքին չէին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Արարատ Միրզոյանի հետ մեկտեղ Փաշինյանի հետ այդ օրը երթում կամ հանրահավաքի վայրում չէին նաեւ […]

Փաշինյանը «Սպայկա»-ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել. Yerkir.am

Yerkir.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում առաջարկել է, որ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումից հետո Թուրքիայից խոշոր ծավալների ուղիղ ներկրումները թույլ տալ միայն բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանը, որը հայտնի է Նակոլկա Շուշո մականունով, այդ ընկերության մասով հանել է արգելքը՝ կապված խոշոր, չմարված պարտավորությունների և այլ խախտումների […]

Ձախողվածները պետք է հեռանան․ նախկին մարզպետը միանում է Փաշինյանի հրաժարականի կոչին․ Հրապարակ

2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտո­նից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդի­պեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականի պահանջով: Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը ժամանակին մասնակցում էր Նիկոլ Փաշինյա­նի հանրահավաքներին և անգամ «դըմփ-դըմփ-հու» էր բղավում: Նրան հարցրինք՝ ինչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ես հանրային համերաշխության կոչ […]

Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները․ Առավոտ

Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով և կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով և սուր հարցադրումներով հոդվածներ […]

Դատախազությունից, ՔԿ-ից եւ ԱԱԾ-ից Կառավարության սուրհանդակներին հասկացրել են, որ չեն ենթարկվելու եւ որևէ զինվորականի չեն ձերբակալի․ Ժողովուրդ

Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները: «Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ և՛ ՀՀ դատախազությունից, և՛ ՀՀ քննչական կոմիտեից, և՛ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի