09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել. Հրապարակ

Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարա­նի դատավորի թեկնածուների ընտ­րությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Սյունի­քի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջեւ: Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկե­ցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ Աժ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ […]

Ոստիկանները 3 ամսում 2 անգամ պարգեւավճար են ստացել․ Ժողովուրդ

Օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգեւավճար են ստացել: «ժողովուրդ» օրաթերթը գրավոր հար­ցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն եւ խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգեւավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ եւ ինչ առիթով: Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, […]

Ուշագրավ մանրամասներ Դիլիջանի նորանշանակ քաղաքապետի կենսագրությունից․ Ժողովուրդ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետ Ն. Փաշինյանի՝ 2021թ. փետրվարի 26-ի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտո­նակատար նշանակված Դավիթ Սարգսյանի կենսագրությունը: Այնտեղ նշված է, որ 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը 2000թ. ավարտել է Հաղարծնի միջնա­կարգ դպրոցը, 2002-2004թթ. անցել է զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում, 2001-2006թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի […]

Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․․ Ժողովուրդ

«Բաղրամյան պողոտայում ընդդիմու­թյան կողմից կազմակերպված ցույ­ցերին մասնակցում է նաեւ Արարատի  քաղաքապետ  Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապե­տի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում  երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված: Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպես­զի հանգուցալուծում լինի, եւ ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան: Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին: Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն: Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում: Կարծում եմ՝ հրաժարական կտա: Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում: Այո: Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ: Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ այս, քանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում,  բախումների չի՞ գնա  իշխանությունը  կամ  ընդդիմությունը: Իհարկե չեն գնա: Հայ ազգը […]

Իշխանությունը ԶՈՒ ԳՇ պետի թեկնածու է փնտրում․ Փաստ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։ Ճիշտ է՝ գլխավոր շտաբից ուղիղ տեքստով հասկացնում են, որ հույս չունենաք, թե Գասպարյանը կհեռանա, սակայն իշխանությունը փնտրտուքի մեջ է։ Առաջին թեկնածուն Անդրանիկ Մակարյանն էր, սակայն, նրա վրա եղած կոմպրոմատներով, ճնշումներով առավելագույնը իշխանությունը կարողացել է […]

Արմեն Սարգսյանը որոշել է հերթական չար կատակը խաղալ․ Իրավունք

Իրավունքի տեղեկություններով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական երկակի խաղն է որոշել խաղալ։ Նա Նիկոլ Փաշինյանին խոստացել է, որ այնպես կանի, որ Օնիկ Գասպարյանը հեռացվի պաշտոնից։ Իսկ ընդդիմությանը խոստացել է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը։ Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը կարող է 2 դիմում ուղարկել ՍԴ, մեկը՝ Զինծառայության օրենքի հետ կապված, ինչի […]

Թիմում դեմ են Փաշինյանի առաջարկին․ Հրապարակ

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ խորհրդարանական համակարգից կիսանախագահականին վերադառնալու Նիկոլ Փաշինյանի առաջարկին․ «Պառլամենտական համակարգը մեզ պես երկրների համար ամենաճիշտ համակարգն է, իհարկե՝ այս դժվարությունները հիմա որ անցնում ենք, կարելի է հետևություններ անել և որոշ փոփոխություններ իրականացնել, բայց ես եղել և մնում եմ պառլամենտական համակարգի կողմնակից»։ Հարցին՝ իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ցանկանում վերադառնալ […]

Կամ Հայաստան, կամ Նիկոլ Փաշինյան․ 168 Ժամ

Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։ Հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ նոր փորձությունները դեռ առջեւում են, մենք դրանցում ապրում ենք հիմա, հենց այս օրերին։ Պետությունը՝ որպես ինստիտուցիա, գրեթե […]

Քաղաքական անբարոյականության մաստեր կլասս․ Փաստ

Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։ Եթե երբևէ որևէ մեկն այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող փաստեր կուզի, ապա նրան կտան պատմության ձեռնարկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ որ նման ձեռնարկ կգրվի, մի կաթիլ կասկած չկա։ Հիմա ըստ էության։ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը […]

Քիչ ժամանակ է նրան մնացել

Գեղամ Մանուկյանը գրում է. «Նիկոլը մոտենում է իր սեւ առաքելության վերջին թիրախի զավթմանը։ Ազգային հաստատությունների վրա երեք տարիների գրոհից, Արցախը հանձնելուց, Արցախում Հայոց Բանակի ներկայությունը վերացնելուց (Պաշտպանական բանակն ի նկատի չունեմ) հետո արդեն նրա թիրախում է Բանակը։ Նիկոլը գնում է գլխատելու Հայոց Բանակը։ Քիչ ժամանակ է նրան մնացել նպատակին հասնելու համար։ Արմեն Սարգսյանին ահաբեկելով, ձեռքերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի