09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կասկածները գնալով խորանում են․ Փաստ

Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն և ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։ Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ […]

Հետ քաշվող մարդկանց ժամանակներում․ 168 Ժամ

Հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է հակադրություններից, հաճախ՝ աբսուրդի հասնող հակադրություններից։ Դա ամենաշատն ու ամենացայտունը դրսեւորվում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում կամ պայքարի իմիտացիայում։ Թվում է՝ բոլորը պայքարում են նրա դեմ կամ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այդ պայքարում կատարում են այնպիսի գործողություններ կամ ցուցաբերում են այնպիսի անգործություն, որ վերջնարդյունքում նպաստում են նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության […]

Արտակ Դավթյանը նշանակվում է, որ մինչև վերջ քանդի բանակը. Մովսես Հակոբյան. Armdaily.am

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին Armdaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։ -Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։ -Վատ։ Նա […]

Ո՞րն է պոպուլիզմի դեմ դեղատոմսը․ Առավոտ

Ներկայիս իշխանությունը չափից դուրս մեծ տեղ է տալիս քարոզչությանը՝ հաճախ մոռանալով գործի մասին: Նրանք ավելի շատ են մտածում այն մասին, թե ինչ լույսի տակ են երևալու, ինչպես են ընկալվելու, քան այն մասին, թե ինչ են իրականում արել: Օրինակ, ասվում է, որ Ալիևը պատրաստվում էր վերադարձնել մեր ռազմագերիներին, բայց Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերը դրան խանգարեցին: Թերևս, […]

Ինչ է իրականում տեղի ունենում Տավուշում․ Իրավունք

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրա­վիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայն­քով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը: Խնդիրն այն է, որ Տավուշի մարզ­պետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հա­յաստանի սահմանը ինչպես նախկի­նում, այնպես էլ հիմա Զինված ուժերի […]

Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞. Էս չի՞ բերածդ մարդը․ Հրապարակ

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, չի գոհացրել Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնի, թե հաջող հանրահավաք էր, սակայն Փաշինյանը, ըստ էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ եւ հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով եւ նույնիսկ հոգեբուժարաններում գրանցված անձանց բերման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։ Նրան զեկուցել են, […]

Սասուն Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ տալ․ Իրավունք

Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր: Նրանց միջեւ զրույցը բավականին սուր բնույթ է ունեցել, ասում են` Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ […]

Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու․ զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը․ Հրապարակ

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդրությունն իր օգտին է՝ հնարավորություն կա, անկախ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերից, երկարաձգել իր պաշտոնավարումը, և մարտի 9-ից հետո էլ նա կարող է մնալ ԳՇ պետի պաշտոնում։ Չի բացառվում, որ Գասպարյանը ևս դիմի վարչական դատարան։ […]

Երկրում իշխանություն չկա, կամ այն փողոցում գցած է, ուղղակի վերցնող չկա․ Փաստ

Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու երեք տարին։ Եվ կրկին անհրաժեշտ է լինելու քննել, թե ի՞նչ ունեինք իշխանափոխությունից առաջ և ի՞նչ ունենք Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում։ Ճիշտ է՝ միշտ էլ երկրում առկա իրավիճակից դժգոհություններ եղել են, բայց երբեք մեր պետականությունն այսքան թուլացած ու անկայուն իրավիճակում չի եղել։ 2020 թվականին Հայաստանն ունեցել է տարածաշրջանում ամենամեծ […]

Դեֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն։ Հայաստանում խորանում եւ խորանալու է աղքատությունը․ Փաստ

Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրեթե բոլոր մասնագետները փաստում են, որ այս իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանում խորանում և խորանալու է աղքատությունը: Մասնավորաբար, թերթի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ մեր բնակչության մոտ 50 տոկոսն ունի սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի