24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն։ Հայաստանում խորանում եւ խորանալու է աղքատությունը․ Փաստ

Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրեթե բոլոր մասնագետները փաստում են, որ այս իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանում խորանում և խորանալու է աղքատությունը: Մասնավորաբար, թերթի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ մեր բնակչության մոտ 50 տոկոսն ունի սոցիալական անվտանգության խնդիր:

«Թեև վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի»,- ասաց Դավթյանը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ «այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեև չի հայտարարվում, սակայն դեֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլևս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ