02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ո՞րն է պոպուլիզմի դեմ դեղատոմսը․ Առավոտ

Ներկայիս իշխանությունը չափից դուրս մեծ տեղ է տալիս քարոզչությանը՝ հաճախ մոռանալով գործի մասին: Նրանք ավելի շատ են մտածում այն մասին, թե ինչ լույսի տակ են երևալու, ինչպես են ընկալվելու, քան այն մասին, թե ինչ են իրականում արել: Օրինակ, ասվում է, որ Ալիևը պատրաստվում էր վերադարձնել մեր ռազմագերիներին, բայց Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերը դրան խանգարեցին: Թերևս, գերիների խնդրի մասին տեղեկացվածության և տրամաբանության որոշակի (զրոյական) մակարդակ ունեցողները դրան կհավատան, բայց դրանից այդ պնդումը քարոզչական գյուտ չի դառնա: Դա բոլոր դեպքերում կմնա պարզունակ սուտ, որը կոչված է խաղալ մարդկանց զգացմունքների վրա:

Բայց խորքում այստեղ այլ բան կա՝ նման հեքիաթները կոչված են քողարկել այդ փաստը, որ իշխանության համապատասխան կառույցները պատշաճ ջանքեր չեն գործադրում՝ գերիներին վերադարձնելու համար:

Ճիշտ նույն ձևով զինվորների ճաշացանկը հարստացնելը կամ զինծառայողներին ներքնազգեստ բաժանելը լավ շոուներ էին, որոնք, սակայն չէին կարող փոխարինել ժամանակակից սպառազինությանը և ամենօրյա կազմակերպչական աշխատանքին:

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը և դրա վերաբերյալ իշխանության իրականացվող (իսկ հիմնականում՝ չիրականացվող) քայլերը քարոզչությունը գերագնահատելու մեկ այլ դրսևորում են: Կրկնվող պատմություն է. համացանցում հայտնվում են կադրեր, որոնք վկայում են, որ Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողներն իրենց պաստառներով և դրոշներով հայտնվում են մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Դրան հետևում է պաշտոնական «ջղային» հերքումը, որն ավարտվում է «հորդորում ենք զերծ մնալ կեղծ և ստահոդ լուրերից» կոչով, իսկ ԱԱԾ-ն, իր բուն գործը թողած, փորձում է արգելել բոլոր նկարահանումները (ինչն, ի դեպ, գործնականում անիրագործելի է):

Բայց եթե անգամ հնարավոր է արգելափակել տեղեկատվությունը, կոծկել ճշմարտությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իրավիճակը բարվոք է: Ի՞նչ է, այդ գյուղերի բնակիչները չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում: Ինչպիսին պիտի լինի իշխանության մոտեցումը նման դեպքերում: Իմ կարծիքով, «դեղատոմսը» շատ պարզ է. պետք է ասել ճշմարտությունը, ոչ թե փորձել ֆռռացնել մարդկանց՝ բացասական վերաբերմունքից խուսափելու համար։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ