09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պայման է դրվել։ Ծառուկյանը սպասում է Փաշինյանի պատասխանին․ Հրապարակ

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին և ընտրությունների կոնկրետ օրը։ Թեև միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է […]

Ինչո՞ւ է դատախազությունը հանդուրժում գլխավոր աներձագին․ Իրավունք

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրա­չյա Հակոբյանը «Factor.am» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մաս­նավորապես ասել է. «Վստահ եմ` գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան` դեռ հրապարակելու ժամանակը չէ»: Երբ երկու անձի զրույցի մասին վստահաբար խոսում է երրորդ անձը, նշանակում է, որ խոսքը գաղտնալսման մասին է: Այսինքն` Հակոբյանը նման հայտարա­րությամբ պաշտոնական հաղորդագրություն է արել […]

Բացասական միտումն ավելի է խորացել։ 2017 թվականի համեմատ մեկ անձից կատարվող պետական գնումները էապես աճել են․ Փաստ

«2017 թվականի համեմատ մեկ անձից կատարվող պետական գնումները էապես աճել են: Այս մասին թերթի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: «Դրանք այն գնումներն են, որոնք խնդրահարույց են ոչ միայն իրենց իսկ հռչակած սկզբունքների ու ծրագրային մոտեցումների տեսանկյունից, այլև, ընդհանուր առմամբ, ռիսկերի տեսանկյունից»,- ասաց նա՝ հավելելով, որ գնումների այն ձևը, որն օրենսդրությամբ թույլատրելի է բացառիկ դեպքերում, 2017 […]

Նիկոլ Փաշինյանը պետք է շտապի, հաշված օրեր են մնացել/ Ժողովուրդ

Այս պահի դրությամբ հայրենի իշխանության և ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Մինչ այս պահը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակներն այնպիսի տպավորություն են ձևավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ […]

Սարսափելի ցուցանիշ․ Ժողովուրդ

Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաեւ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, եւ հավաքվածի որ մասն է ծախսվել։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երեւանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ […]

Մեկ դերասանի թատրոն․ «168 ժամ»

Քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, բանականության ու զգացմունքների միախառնման արտահայտություն է, քանի որ մարդն ինքն է այդպիսին։ Կարևոր է, սակայն, որպեսզի քաղաքականության մեջ այդ բաղադրիչների համամասնությունը չխախտվի հօգուտ որևէ մեկի․ չի կարող լինել արդյունավետ քաղաքականություն՝ հիմնված միայն բանականության վրա, առանց զգացմունքների, և, առավել ևս, քաղաքականությունը չի կարող լինել բարեբեր, եթե դրա առանցքում միայն զգացմունքներ են, առանց […]

Հեղափոխականներն իրենք իրենց պարգևատրում են «խրամատը» լքելու համար․ «Հրապարակ»

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրել է իր ընկերոջը՝ ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Տիգրան Գալստյանին, ով օրերս զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրեց՝ հայտարարելով, որ տեղափոխվում է մասնավոր սեկտոր։ «Աշխատանքային պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգևատրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին»,- նշված է Միրզոյանի կարգադրության մեջ։  Նշենք, […]

Հայաստանի ողբերգական ախտորոշումը․ «168 ժամ»

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր: Դա չի վերաբերում հարցման այն արդյունքին, որի համաձայն՝ հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ոչ էլ անգամ այն սահմռկեցուցիչ տվյալին, որ տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո […]

Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ ՊՆ-ում գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ»

ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով։   Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու […]

Կառավարությունն ի՞նչն է համարում ձեռքբերում. «Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 22-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է զեկույց՝ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Եվ ինչպես միշտ, կառավարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է արել, չնայած նախորդ տարին բոլոր առումներով ձախողված էր:   Այդ պայմաններում կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում։ Սեպտեմբերի 3-ից գործում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի